Նորություններ
20.08.2020
SNKH-ի նախագծած կինոթատրոնի բացումը Մոսկվայում
Մոսկվայում բացվել է Garage Screen ժամանակավոր ամառային կինոթատրոնը՝ նախագծված երևանյան SNKH արվեստանոցի կողմից։
Լուսանկարները՝ Strelka KB
Մոսկվայի "Գարաժ" ժամանակակից արվեստի թանգարանն ամեն տարի հայտարարում է ժամանակավոր ամառային կինոթատրոնի բաց մրցույթ։ 2019-ին Garage Screen-ի հաղթող ճանաչցվեց SNKH-ի գաղափարը, որն ընտրվեց Ռուսաստանից, Բելառուսից, Կազախստանից, Ղրղզստանից ու Հայաստանից ուղարկած 136 հայտից։
Ճարտարապետներն առաջարկել են պատրաստել թեթև կարկաս, որը ներսից կպատվի կտորով։ Հեղինակների խոսքերով, նախագծում արտացոլված են տարատեսական ճարտարապետական ավանդույթներ, անուններ և ուղղություններ՝ բեդվինների թեթև կառույցներից մինչև Իվան Լեոնիդովի և Շիգերու Բանի աշխատանքները։