Sunrise Stepanakert 2023. Ստեփանակերտից Երևան մշակույթի ճանապարհով
Փառատոն

Sunrise Stepanakert 2023. Ստեփանակերտից Երևան մշակույթի ճանապարհով

2023 թվականին Sunrise Stepanakert աﬔնամյա մուլտիﬔդիա փառատոնը կանցկացվի հիբրիդային ձևաչափով՝Ստեփանակերտում, Երևանում և որոշ չափով Գյումրիում։ ԵՐԵՎԱՆը պարզել է մանրամասները։

Փառատոնի ծրագիրն ու այլ մանրամասները՝ 

https://sunrisestepanakert.com/

Sunrise Stepanakert-ը աﬔնամյա մուլտիﬔդիա արվեստի փառատոն է, որն Արցախում անցկացվում է 2021 թվականից։ Փառատոնի գաղափարը պատկանում է երկու հայրենադարձների՝ Շուշան Քեշիշյանին Լիբանանից և Լիլիթ Հակոբյանին Ռուսաստանից։ Փառատոնի հիﬓական նպատակն է ինչպես ստեղծել ﬕ հարթակ, որը թույլ կտա տարբեր ձևաչափերում ժամանակակից արվեստագետներին արտահայտվել, այնպես էլ աշխուժացնել Արցախի մշակութային կյանքը։

Sunrise Stepanakert-ն անցկացվում է դեռ 2021 թվականից։ Թեև արդեն ամիսներ շարունակ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակ է և այնտեղ բնակվող շուրջ 120,000 մարդիկ շրջափակման մեջ են, թիմը հետ չկանգնեց իր գաղափարից և որոշեց անցկացնել փառատոնը պարզապես փոփոխելով ձևաչափը։ 

 

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել արվեստի և մշակույթի փոխակերպող ազդեցությանը։ Մեր արվեստի փառատոնը առանցքային դեր է խաղացել քաղաքը երիտասարդացնելու, հասարակությանը համախմբելու եւ ինքնադրսեւորվելու հնարավորությունների ընդլայնման գործում,» - ասում է փառատոնի համահիմնադիր և տնօրեն Շուշան Քեշիշյանը։ 

 

Փառատոնի բաղադրիչները չեն փոխվել՝ ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, և վարպետաց դասեր։ Այս տարի փառատոնի շրջանակներում կանցկացվի երկու ցուցահանդես, տասը ֆիլմերի ցուցադրութ, և 12 վարպետության դաս։ 

 

«Այս տարի ստիպված ենք փառատոնն անցկացնել հիբրիդային ձևաչափով՝ այն բաժանելով 2 քաղաքների՝ Ստեփանակերտ-Երևան։ Բայց ինձ թվում է՝ նույնիսկ ձևաչափն ինքնին արդեն հայտարարություն է: Երբ ֆիզիկական ճանապարհ չկա, այն դառնում է վիրտուալ։ Եվ կարևոր է, որ մեր փառատոնը միաժամանակ տեղի կունենա թե՛ Ստեփանակերտում, թե՛ Երևանում,» - ասում է փառատոնի համահիմնադիր Լիլիթ Հակոբյանը։

 

Փառատոնի մեկնարկը կտրվի նույն օրը, նույն ժամին (Հունիսի 30-ին, 19:30) Ստեփանակերտում և Երևանում։ «Հույս» պարային ներկայացումը կբացի փառատոնը Երևանում, իսկ Ստեփանակերտում՝ Միրան ու Դավիթը կկատարեն տարբեր հայտնի երգերի իրենց տարբերակները։ 

 

 

Այս տարվա ցուցահանդեսների պայմանականորեն անվանել են «Edges»  (թարգմանաբար՝. եզրեր)։ Այն միաժամանակ կանցկացվի Արցախում (Ստեփանակերտի պատկերասրահ) և Երևանում (ՆՓԱԿ) փառատոնի բոլոր օրերին։ 

 

«Ցուցահանդեսի տոնայնությունը նկատելիորեն տարբերվում է անցյալից, քանի որ բացվում ենք Արցախի և մեզ համար բավականին բարդ ժամանակաշրջանում։ Սահմանների թեման թե՛անձնական, թե՛ տարածքային ներկայումս արդիական են։ Որպես համադրող՝ ես չէի ուզում սահմանափակել արտիստներին իմ ընկալմամբ, և մենք նրանց տվեցինք «Edges»-ի ընդհանուր թեման։ Արդյունքում, ցուցահանդեսն ինքնին ցուցադրում է անձնական սահմանների վերաիմաստավորում, անվտանգ տարածքներ ստեղծելու կամ անձի գաղտնիություն արտաքին ներխուժումներին դիմակայելու փորձ,»- ասում է ցուցահանդեսի համադրող Բելա Պողոսյանը։ Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն 13 արտիստներ  աշխարհի տարբեր անկյուններից։ 

 

Վարպետաց դասերի թեմաներն այս տարի ևս բազմազան են` ուտեստների և մշակութային ինքնությանը վերաբերող հանդիպում Երևանում, խաչքարագործության դասընթաց Գյումրիում,  «Շարժման արվեստի» վարպետաց դաս Ստեփանակերտի մարզադաշտում և շատ այլ հետաքրքրիր հանդիպումներ։ Դրանցից հինգը կանցկացվեն Ստեփանակերտում, յոթը՝ Երևանում, մեկը՝ Գյումիրում։ Ամբողջ փառատոնի ընթացքում կգործի pop-up խանութ  ՆՓԱԿ-ի տարածքում, որը ներկայացնելու է քսանից ավել հայկական բրենդերի ապրանքներ, իսկ ամբողջ շահույթը կուղղվի փառատոնի հետագա գործունեությանը։ Խանութը գործելու է 12:00-ից 19:00-ն։ 

 

Փառատոնը հովանավորվել է «Հովնանյան» հիմնադրամի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի կողմից։ 
 

հավելյալ նյութեր