Թանգարանների միջազգային օրը Երևանում 
Թանգարաններ

Թանգարանների միջազգային օրը Երևանում 

Արդեն մոտ 50 տարի մայիսի 18-ը Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) կողմից հաստատված է որպես Թանգարանների միջազգային օր և այս տարի այն անցկացվելու է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո:

#Թանգարաններ

Թանգարանների միջազգային օրվան նախորդող շաբաթ օրն ավանդաբար անցկացվող «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը եզրափակում է միջոցառումները՝ բացելով բոլոր թանգարանների դռները մինչև 00։00։ Այս օրերի շրջանակում ՀՀ և Արցախի թանգարանները բազմաթիվ ծրագրեր են իրականացնում։ Այստեղ կարելի է ծանոթանալ ամբողջ ծրագրին։ 

 

ԵՐԵՎԱՆն առանձնացրել է մի քանի միջացառումներ, որոնք չարժե բաց թողնել։ Ի դեպ՝ բոլոր այս միջոցառումների մուտքն ազատ է։ 

 

 

Հայաստանի փոքր թատրոն, Երևանի ժամանակակից արվեստի թանգարան 

Մայիսի 21, 18:00-20:00

«Շնչող արվեստ» ներկայացում-ինստալյացիա


Իրականացման վայրը՝ Սիրահարների այգի 


Ներկայացում-ինստալյացիա, որը ներառում է Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուից երեք աշխատանք՝ Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» (1960թ.) կտավը, Հակոբ Հակոբյանի «Հայելիով կինը» (1969թ.) և Ժան Գառզուի «Ալ սենյակ» աշխատանքները (1974թ.):

 

Հայաստանի ազգային պատկերասրահ

Մայիսի 18, 11:00-17:00 և մայիսի 21, 11:00-24:00

 

Ցուցահանդես՝ «Հայկական իմպրեսիոնիզմ»

 

Հայկական իմպրեսիոնիզմ» ցուցահանդեսում ընդգրկված են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող երկու տասնյակ հեղինակների 70-ից ավելի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ։ Ցուցադրության առանցքն են կազմում անվանի արվեստագետներ Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Երվանդ Քոչարի անզուգական ստեղծագործությունները։ Ցուցահանդեսում ներկայացվում են նաև աշխատանքներ Երվանդ Քոչարի և Ռուսական արվեստի թագարաններից:

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան 

Մայիսի 21

10:30-11:30 Գիտահանրամատչելի էքսկուրսիա Երևան մոլի տարածքում  գտնվող ուրարտական դամբարանում


14:00-15:00 Հատուկ կրթական ծրագիր տեսողական խնդիրներ ունեցող  անձանց համար


17:30-18:30 Նորահայտ հնագիտական իրերի ժամանակավոր  ցուցադրություն՝ «Հողի գաղտնիքը. Կարմիր բլուր»


20:30-22:30 Կրթական ծրագիր՝ «Արի պեղենք միասին»


22:30-23:00 Նորարար և լրացված իրականության տեխնոլոգիայի կիրառման միջոցով ցուցադրություն՝ «Երևանի հիմնադրման քարե անձնագիրը»


22:00-23:00 Աստղերի դիտում Էրեբունի ամրոցի` Խալդ Աստծո տաճարից

 

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Շենգավիթ» մասնաճյուղ

Մայիսի 21, 11:40-12:40 


Կրթական ծրագիր՝ «Արի՛ պեղենք միասին»։ Թանգարանի հարևանությամբ գտնվող վերգետնյա ուսումնական պեղավայրում դպրոցահասակ տարիքի երեխաները հնարավորություն կունենան հնագետի օգնությամբ իրականացնել պեղումներ և գտնել «հնագիտական գանձեր»)։

 


Երևան քաղաքի պատմության թանգարան

Մայիսի 21


20:00 Ցուցահանդես՝ «Թատերական Երևան»


21:00 Անիմացիոն ծրագրի վերագործարկում՝ «Հին Երևանի անցուդարձը»

 

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան

Մայիսի 21, 14:00 


Գիտաժողով՝ «Սարյանը և Ֆրանսիան», Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ Ցուցադրություն՝ «Լրացված իրականություն» ծրագրով, «ARLOOPA» ընկերության հետ համատեղ։ 

 

Հովհաննես Թումանյանի թանգարան


Մայիսի 21, 10:30-24:00 


Ցուցահանդես՝ «Սուրճի մշակույթի հայկական հետագիծը»


Թանգարանի հարկի ներքո մեկտեղվել են հայաստանյան 32 թանգարան և հիմնադրամ, անհատ կոլեկցիոներներ՝ ներկայացնելով 100-ից ավելի ցուցանմուշ։ Ցուցահանդեսը պատմում է հայերի սրճախմության և սուրճի ավանդույթների մասին` 18-րդ դարից մինչ 20-րդ դարի 60-ական թվականները։ Ցուցադրության նպատակն է խոսել սուրճի մշակույթի և սուրճի դերի մասին հայերի կենցաղում, ազգագրության մեջ, նաև ներկայացնել հայ մեծերի սերն ու առանձնահատուկ պատմությունները կապված ըմպելիքի հետ։

 

 

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Մայիսի 21, 19:00-24:00 


Բացօթյա համերգ տուն-թանգարանի պուրակում (նվիրվում է Ա. Սպենդիարյանի սան՝ հայկական ջազային երաժշտության հիմնադիր Արտեմի Այվազյանի ծննդյան 120-ամյակին: Մասնակցում են ԵՊԿ էստրադային-ջազային ամբիոնի և Երևանի Շ. Ազնավուրի անվ. արվեստի պետական քոլեջի սաները, Ա. Սպենդիարյանի անվ. երաժշտական մասնագիտական դպրոցի նվագախմբերը: Ծրագրում՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ):

 

Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)


Մայիսի 18, 12:30 


Զրույցներ ինքնաեռի շուրջ, ճապոնական թեյախմություն՝ «ԻՐՈՀԱ» Հայ-ճապոնական կրթական և մշակութային փոխանակման կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ։

 

Գաֆէսճեան արվեստի կոնտրոն


Մայիսի 21


14:00-15:30 Կրթական ծրագիր մեծահասակների և պատանիների համար  (15+)՝ «Կանայք հայ արվեստում»


15:30-16:30 Ցուցադրություն՝ «Լեո Լեո Վարդանյան. հետքեր», շրջայց  համադրողի և արվեստագետների ուղեկցությամբ 


17:00 - 18:30 Ցուցադրություն՝ «Ֆեմինիզմը՝ մարմնա(իրա)կան», շրջայց  համադրողի և արվեստագետների ուղեկցությամբ


19:00 – 20:00 Հետահայաց ցուցադրություն՝ «Թերեզա Միրզոյան-100», շրջայց  համադրողի ուղեկցությամբ 


18:00-24:00 Աուդիովիզուալ ինստալացիա՝ «Յարխուշտա», հեղինակ՝ Հելեն Թադևոսյան, sound designer` Հայկ  Կարոյի; Սասունցի Դավիթ սրահ