«Թատերական պաստառներ - Հայաստան» միջազգային բիենալե
Դիզայն

«Թատերական պաստառներ - Հայաստան» միջազգային բիենալե

Հասցրեք տեսնել աշխարհի լավագույն թատերական պաստառները՝ Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում մինչև դեկտեմբերի 15-ը։

Լուսանկարները՝ ԱԿՏ մշակութային ՀԿ, Ռուբեն Մարտիրոսյան

 

#Դիզայն #Արվեստ

«Թատերական պաստառներ - Հայաստան» միջազգային բիենալեն երկրորդ անգամ է անցկացվում։ Աշխարհի լավագույն թատերական պաստառները մի տեղում հավաքելու գաղափարն առաջին անգամ իրականացել էր 2022-ին։ Ըստ միջոցառման համահիմնադիր, դիզայներ, արվեստագետ Էդիկ Պողոսյանի, այս տարի բիենալեն ավելի մեծ թափով է անցել, որոշ մասնակիցներ անձամբ ժամանել էին Հայաստան, մասնակցել բացմանն ու մրցանակաբաշխությանը, դասախոսություններին։ «Հայաստանում ներկա օտարերկրացի դիզայներների զրույցներն ու փորձի փոխանակումը տեսնել ցուցասրահում և դրանից դուրս, մեծ ուրախության առիթ է»։

 

 

 

Ընդհանուր առմամբ բիենալեն ստացել է 48 երկրից 425 հեղինակ՝ 925 պաստառ, իսկ մրցութային փուլ են անցել 34 երկրի 142 հեղինակ՝ 170 աշխատանքով (ամենաշատը՝ պաստառային արվեստում յուրահատուկ խոր ավանդույթներ ունեցող Լեհաստանից)։ Այդ աշխատանքները քննել են միջազգային ժյուրիի անդամները՝ Լեխ Մաևսկին (Լեհաստան), Նիկլաուս Թրոքսլերը (Շվեյցարիա) և Հենինգ Վագենբրեթը (Գերմանիա), ներկայացան դասախոսություններով։

 

Էդիկ Պողոսյանը առանձնահատուկ ուրախ է այս ոլորտի՝ Հայաստանում աշխուժացման համար։ Դրա մասին են փաստում այս տարվա բիենալեի հայ մասնակիցների ավելի մեծ քանակն ու նրանց աշխատանքների բարձր որակը «Ես ուրախ եմ, որ կան երիտասարդ դիզայներներ, որ սկսել են հատկապես թատրոնների հետ աշխատել, և չեմ բացառում, որ այս բիենալեն էլ է նպաստել ինչպես իրենց աշխատանքի, այնպես էլ թատերական գործիչների ընկալման վրա, և գնալով նկատվում է պաստառի կարևորության համատարած ընկալումը»։

 

 

 

Ըստ Պողոսյանի, նման նեղ մասնագիտական միջոցառումները եզակի և արժեքավոր հարթակ են նրանց համար, ովքեր նվիրված են որոշակի ոլորտի: «Այս բիենաելի պես միջոցառումները ներկայացնում են արվեստի այն ձևերը, որոնք այլ կերպ կարող էին չերևալ ավելի ժամանակակից թրենդների ստվերում»:

 

Մրցանակակիր աշխատանքները

Գրան Պրի․ Լեհաստան, Դոմինիկա Չեռնյակ-Խոյնացկա

 

Լավագույն Պաստառ․ Լեհաստան, Պյոտր Կունցե

 

Լավագույն պաստառ․ Շվեյցարիա, Էրիխ Բրեխբյուլ

 

ԱԿՏ մշակութային ՀԿ-ի հատուկ դիպլոմ․ Հայաստան, Դիանա Կուպալյան

 

ԳՍ անվան ԱԱԹ-ի հատուկ դիպլոմ․ Ֆրանսիա, Վալերի Վոյեր

 

Հատուկ հիշատակում․ Մեքսիկա, Ադան Պարեդես Բարերա

 

Հատուկ հիշատակում․ Չեխիա, Ռադոսլավա Բուր

հավելյալ նյութեր