Ուղեցույց Team-ից. ի՞նչ անել Գիտության շաբաթվա, DigiTec Expo-ի ու WCIT-ի օրերին
Ուղեցույց

Ուղեցույց Team-ից. ի՞նչ անել Գիտության շաբաթվա, DigiTec Expo-ի ու WCIT-ի օրերին

Հայաստանում մեկնարկում են գիտատեխնոլոգիական օրերը․ Գիտության շաբաթը՝ Ազատության հրապարակում, DigiTec Expo-ն՝ Մերիդիան էքսպո կենտրոնում և WCIT-ն՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ ԵՐԵՎԱՆն ու այս բոլոր միջոցառումների տեխնոլոգիական գործընկեր Team Telecom Armenia-ն պատմում են՝ ինչ անել, ուր գնալ և ինչու բաց չթողնել տարվա ամենագիտական միջոցառումները։

#ՏՏ #Գործընկեր #Գիտություն

Գիտության շաբաթ

Հոկտեմբերի 1-6-ը / Ազատության հրապարակ

 

Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթն ունի խորագիր՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը»: Այս առաքելությունն ավելի հեշտացնելու համար միջոցառումները թեմատիկ բաժանման են ենթարկվել՝ «Գիտությունն ամենուրեք է» (հոկտեմբերի 1-2, ժամը 15:00-21:00), «Մասնագիտական կողմնորոշում» (հոկտեմբերի 3-4, ժամը 15:00-21:00), «Գիտական ֆանտաստիկա. Երևակայի՜ր» (հոկտեմբերի 5-6, ժամը 15:00- 21:00)։

 

Իսկ հիմա մի քիչ մանրամասնենք։ 

 

Հոկտեմբերի 2-ը կսկսվի Հովակիմ Ջալալյանի հետ՝ գիտության և բիզնեսի մասին զրույցով (16:00): Հետո՝ 17:00-ին, Առնակ Դալալյանի օգնությամբ մասնակիցները կծանոթանան մեքենայական ուսուցման ալգորիթմներին։ Իսկ վերջում՝ 18:00-ին Հայկ Սարգսյանը խոսելու էքվանտային մեխանիկայից՝ համոզելու, որ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում ենք։

 

Հոկտեմբերի 3-4-ը մասնագիտական կողմնորոշման օրեր են․ բոլոր տաղավարներում մի շարք կրթական հաստատություններ, համալսարաններ և գիտնականներ գալու են երիտասարդների առաջ բացելու գիտության լուսավոր դռները: Ինչո՞ւ դառնալ գիտնական, ի՞նչ տպավորիչ երևույթների հետ գործ ունեն տիեզերագետները, ո՞րն է ապագայի մասնագիտությունը և այլ կարևոր հարցեր կքննարկվեն։ 

 

Հոկտեմբերի 3-ին՝ 16:00-ին, Գիտության շաբաթվա մեծ տաղավարում Ալլա Ալեքսանյանը խոսելու է բուսական բազմազանության և էկոհամակարգերի գիտությունից: Օրը կշարունակվի Հրանտ Խաչատրյանի հետ՝ հասկանալու, թե  ինչ է նշանակում լինել գիտնական Հայաստանում (18:00), իսկ 19:30-ին Գեորգի Դերլուգյանը կներկայացնի, թեինչու՞ է պետք դառնալ գիտնական:

 

 

Հոկտեմբերի 4-ին նույն տաղավարում 16:00-ին Լուսինե Ղուկասյանն և Արփինե Դավթյանը կպատմեն կրթության և գիտության կապի մասին: 17:00-ին Սևակ Սարգսյանը կխոսի հետազոտության ու դրա գործնական կիրառման մասին (այդ թվում՝ արհեստական բանականության, ռոբոտաշինության և այլ ոլորտներում): Լիլիթ Ներսիսյանն էլ կներկայացնի ապագայի մասնագիտությունը՝ կենսաինֆորմատիկան (18:00), Մուշեղ Ռաֆայելյանը՝ օպտիկան (19:00), իսկ Աստղիկ Հակոբյանը՝ ավտոնոմ համակարգերը (20:00):

 

Հոկտեմբերի 5-6-ին էլ այցելունը կհամոզվեն, որ արվեստն ու գիտությունն անբաժան են՝ գրականությունից մինչև կինո, կոմիքսներից մինչև նկարչություն։ «Երևակայի՜ր» ծրագիրը գալիս է ցույց տալու, որ գիտությունը գիտություն չէր լինի, եթե չլիներ ոգեշչնումը՝ լուսավոր միտքը սնուցող ամենակարևոր աղբյուրը։ Ազատության հրապարակի տաղավարներում լինելու են տարբեր ինստալացիաներ, ճարտարագիտական խաղեր, աստղադիտում, գրքեր, նկարչություն և շատ ավելին։ Իսկ ամսի 6-ի երեկոյան, 21։00-ին, Գիտության շաբաթը կամամփոփվի Drink’n’Draw նկարչական հանդիպումով։

 


 

DigiTec Еxpo 2024

Հոկտեմբերի 4-6-ը / Մերիդիան էքսպո կենտրոն

 

Հաջորդ կանգառը DigiTec Expo-ն է, որը, բացի իր ավանդական ցուցադրություններից, այս տարի հանդես է գալու նոր ձևաչափերով։

 

Առաջինը DigiTalk-ն է՝ հոկտեմբերի 4-6-ը։ Երեք ամբողջական օր կանցկացվեն պանելային քննարկումներ, անհատական ցուցադրություններ և հրավիրված մասնագետների ելույթներ՝ տեխնոլոգիական թրենդների և ոլորտի կարևոր իրադարձությունների մասին: Քննարկումները լինելու են հայերեն և անգլերեն։

 

Այս տարի ֆինանսաբանկային ոլորտի ընկերությունները կներկայացվեն առանձնացված հատվածում՝ DigiTec Invest հարթակում։ Նրանք, ովքեր ուզում են առաջինը ծանոթանալ ոլորտի նորարարություններին, կարող են մասնակցել հարթակում անցկացվելիք DigiInvest Conference-ին։ Այստեղ հանդես են գալու ինչպես պետական կառույցների ներկայացուցիչներ, այնպես էլ ոչ պետական հայտնի կազմակերպություններ, ֆինթեք ոլորտի ընկերություններ։ 

 

 

Team Telecom Armenia-ն իր տաղավարում կներկայացնի խմբի մեջ մտնող ընկերությունների բոլոր կարևորագույն նորարարությունները։ Նախ՝ կներկայացվի նոր սերնդի ինտերնետ և Wi-Fi մինչև 1000 Մբ/վ արագությամբ։ Այդ նոր ինտերնետը պետք կգա Cloud Gaming-ի համար․ այժմ ցանկացած հեռուստացույց կարող է դառնալ խաղային համակարգիչ։ Իսկ խելացի տան համար ամբողջական փաթեթների կարելի է ծանոթանալ Team Systems-ից։ Շարունակելով տան թեման, ուշադրություն դարձրեք Buy.am-ին, որը Հայաստանում առաջին օնլայն մոլն է։ Հարթակը հնարավորություն է տալիս գնումներ կատարել միաժամանակ մի քանի վայրերից և կազմակերպել առաքում։ Team-ի տաղավարում կներկայացվի նաև Team Pay վճարահաշվարկային համակարգ և նոր հավելվածը՝ կյանքը հեշտացնող մեկ այլ նախագիծ է։ Իսկ եթե պետք է դուրս գալ տնից, հիշեք Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման ցանցի մասին, որը Հայաստանում արդեն ձևավորել է էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթ։ Տղավարում կներկայացվեն նաև այս ուղղության նորությունները։

 

Հոկտեմբերի 4-6-ը կքննարկվեն ֆինթեքի վերջին նորությունները, ներառյալ՝ ֆինանսական գրագիտություն, ներդրումներ և այլ արդիական թեմաներ։ Team Telecom Armenia-ի ֆինանսական տնօրեն Կարեն Մնացականյանը կխոսի «Թվային ներդրումների ապագան. նոր գործիքներ և հնարավորություններ ՀՀ ֆինանսական շուկայում» թեմայով, որի քննարկմանը կմիանան նաև Արարատ Մկչտրյանը (Սիրիուս քեփիթլ), Վաչիկ Գևորգյանը (Ապրկոտ քեփիթլ) և Դիանա Հակոբյանը (Ամերիաբանկի արտարժութային և բրոքերային ծառայությունների գծով համատնօրեն)։

Այս տարի DigiTec Expo-ի ցուցասրահի կենտրոնական մասում կլինի Ստարտափների արահետը՝ Startup Alley-ը։ Դրան մասնակցելու են 84 ստարտափներ, որոնք զարգացման տարբեր փուլերում են՝ գաղափար կարգավիճակից մինչև լիարժեք կազմավորված։ Որպես Հայաստանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդես՝ DigiTec Expo-ն կարևորում է հավասար հնարավորությունների ընձեռումը բոլոր տեխնոլոգիական ընկերություններին։

 

DigiTec Elevator Pitch-ի շրջանակում էլ այդ 84 ստարտափները 3 օր անընդմեջ մեկ րոպե կունենան ներդրողներին իրենց գաղափարները ներկայացնելու և ֆինանսավորում ձեռք բերելու համար։

 

Եվ, իհարկե, լինելու է փակ նեթվորքինգ հատված՝ Tech Balcony-ն, որտեղ մուտք կունենան C-մակարդակի ղեկավարները և հատուկ հյուրերն ու բիզնես ոլորտի ներկայացուցիչները։ Այս սրահում նրանք հնարավորություն կունենան առանձին հանդիպումներ անցկացնելու և գործարար կապեր հաստատելու։

 



WCIT2024/DigiTec

Հոկտեմբերի 4-7-ը / Մարզահամերգային համալիր

 

Մերիդիանից գանք Համալիր. WCIT 2024/DigiTec-ը կսկվի հոկտեմբերի 4-ի երեկոյան՝ երեկոյան Հանրապետության հրապարակում անվճար համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան Ջեյսոն Դերուլոն և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։

 

Միջոցառման օրերին ավելի քան 2,000 միջազգային պատվիրակ կայցելի Հայաստան։ WCIT 2024/DigiTec-ի ընթացքում ելույթ կունենան Flagship Pioneering-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը, Agenus-ի տնօրեն Գարո Արմենը, Wirestock-ի գլխավոր գործադիր տնօրեն Միքայել Խաչատրյանը, Համաշխարհային բանկի թվային վերափոխման ավագ մասնագետ Օլեգ Պետրովը, Visa-ի ռեգիոնալ տնօրեն Դիանա Կիուրաձեն, Google-ի մոբայլ խաղերի` Կենտրոնական և Արևլյան Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Մարիուս Գաշևսկին և ուրիշներ:

 

 

Երեք օր շարունակ տևող կոնֆերանսի ընթացքում հատկապես ուշադրության կենտրնում է լինելու մեր առօրյայից արդեն անբաժան դարձած արհեստական բանականության մասին. համաժողովի խորագիրն է «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում»։ 

 

Հոկտեմբերի 5-6-ի ելույթներ անդրադառնալու են արհեստական բանականության կիրառական կողմին տարբեր ոլորտներում՝ սկսած «Էթիկա, հասարակություն և կառավարում», «Կանաչ Արհեստական բանականությունը (ԱԲ)», «Արհեստական բանականությունը սոցիալական մեդիայում և մարքեթինգում» քննարկումներից մինչև արհեստական բանականությունը ՄՌ կառավարման համատեքստում, արվեստում, սպորտում, բժշկության, կրթության մեջ, ֆինանսական ոլորտում և դեռ ավելին։ Իսկ «ԱԲ-ի կանացի հմայքը» քննարկման ընթացքում կխոսվի գենդերային հավասարության և թվային ոլորտում կանանց տնտեսական հզորացման մասին: 

 

WCIT2024/DigiTec-ի շրջանակում՝ հոկտեմբերի 6-ին կազմակերպվելու է «Նորարարություններն ինքնավար համակարգերում» աշխատաժողովը։ Թեման՝ ստորջրյա, օդային և ցամաքային ռոբոտատեխնիկայի նորամուծությունները, դրանց կիրառման ոլորտները և ապագա հեռանկարները։ 

 

Ի դեպ, WCIT-ի ընթացքում կամփոփվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը՝ շուրջ 20 երկրներից ընտրված 9 ստարտափների համար, որոնցից երկուսը՝ Text'nPayMe և AllClean, հայկական են:

Տեղափոխվենք միջոցառման գլխավոր տեխնոլոգիական գործընկեր Team Telecom Armenia-ի տաղավար․ այստեղ միջոցառման բոլոր օրերին սպասվում են փոդքասթներ տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ։ 

 

հավելյալ նյութեր