Temple of Arts. դարերի միջով
Փառատոն

Temple of Arts. դարերի միջով

Մայիսի 31-ին Գառնու տաճարի հարակից տարածքում անցկացվեց «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառումը։ Այն կազմակերպել էր «Temple of Arts» հասարակական կազմակերպությունը։ Երեկոյի ընթացքում նույն բեմում հանդես եկան Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։

Լուսանկարները՝ Temple of Arts

#Արվեստ

Համերգային ծրագիրը կառուցված էր որպես երաժշտական անցում տարբեր ժամանակների միջով՝ հնագույն հնչյուններից մինչև Մոցարտի և Խաչատրյանի ստեղծագործություններ։ Միջոցառման հատուկ հյուրերն էին Ինգա և Անուշ Արշակյանները, որոնք ներկայացրեցին նախկինում բեմից չհնչած ստեղծագործություններ։ Երեկոյի ընթացքում հանդես եկան նաև ջութակահարներ Յոհաննես Տոմբյոկը և Ջուլիա Գենգենը։

 

 

 

 

Գառնու տաճարը միջոցառման համար ընտրված էր ոչ միայն որպես ճանաչելի պատմական միջավայր, այլև որպես Հայաստանի հնագույն մշակութային շերտերը ներկայացնող տարածք։ Գառնու հնագիտական համալիրը և «Քարերի սիմֆոնիան» 2025-ին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։

 


 

 

 

«Temple of Arts»-ի հիմնադիր և նախագծի հեղինակ Արարատ Մղդսյանի ձևակերպմամբ՝ միջոցառումը մշակութային երկխոսության հարթակ էր Հայաստանի և Ավստրիայի միջև։ ՀԿ համահիմնադիր Գլադսթոն Մահիբը շեշտել է նույն գաղափարը՝ խոսելով երկու երկրների մշակութային շերտերի հանդիպման և փոխադարձ ներշնչանքի մասին։

 

Միջոցառման մեկ այլ կարևոր բաղադրիչը բարեգործական նպատակն էր․ կազմակերպիչների տեղեկացմամբ՝ հասույթն ուղղվելու է Արցախից տեղահանված երեխաների կարիքների աջակցմանը։

հավելյալ նյութեր