«Տոնելով կանանց հավաքական ուժը»՝ միավորելով կին ղեկավարների փորձը
Կանանց ուժը

«Տոնելով կանանց հավաքական ուժը»՝ միավորելով կին ղեկավարների փորձը

Deem Communications ռազմավարական հաղորդակցության գործակալությունը կազմակերպեց «Տոնելով կանանց հավաքական ուժը» խորագրով միջոցառում։

Աղբյուր՝ Deem Communications

#Գործընկեր

Հնարավոր է ՏՏ ոլորտի առկա խնդիրները ավելի արդյունավետ լուծումներ գտնեն, եթե ոլորտի ներկայացուցիչներն ավելի անմիջական շփվեն՝ դրանում համոզվեցին ՏՏ և այլ ոլորտների կին ղեկվարաները Deem Communicatons ռազմավարական հաղորդակցության գործակալության կողմից կազմակերպված «Տոնելով կանանց հավաքական ուժը»  խորագրով միջոցառմանը, որի նպատակը կին ղեկավարներին միավորելն և ընդհանուր հետաքրքրության թեմաներ քննարկելն էր:

 

Նրանք խոսել են հաջողության հասնելու բանաձևերի, աշխատանքն ու անձնական կյանքը համատեղելու և կին ղեկավար լինելու առանձնահատկություններից: Միաժամանակ, ներկայացրել են իրենց ոլորտներում մասնագտներ գտնելու, պատրաստելու և մասնագետների պահանջարկի բացը լրացնելու վերաբերյալ իրենց փորձառությունը և պայմանավորվել միմյանց աջակցել այս հարցում:

 

 

«Ուրախ ենք, որ Deem Communications-ը նախաձեռնել է այս միջոցառումը և հնարավորություն է ընձեռնել կին ղեկավարներին իրենց աշխատանքաին միջավայրից դուրս միմյանց հանդիպել  և քննարկել կարևոր հարցեր»,- ասել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը: «Նման քննարկումները հնարավորություն են տալիս ավելի արդյունավետ լուծումներ գտնել ոլորտի խնդիրների համար»: 

 

Ուշ նախաճաշի ֆորմատով տեղի ունեցած միջոցառումը վարում էր հայտնի հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանը, մասնակցում էին «Էյջ Էս Բի Սի» Հայաստանի տնօրեն Իրինա Սեյլանյանը, «Նայլ» ընկերության գործադիր տնօրեն Գայանե Հովհաննիսյանը, «Վինետի Հայաստան» ընկերության տնօրեն Լիլիթ Ազատյանը, «Վեբ Ֆոնտան» ընկերությունից Զառա Միրզոյանը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Լուսինե Մկրտչյանը, «ԷլՍոֆթ» ընկերության տնօրեն Լարիսա Լալայանը, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը, Հայաստանում ամերիկայի առևտրի պալատի տնօրեն Կարինե Սարգսյանը, ԱՏՁՄ ներկայացուցիչ Շամամ Գևորգյանը: