Թոշակի վաղ անցում, միկրո-թոշակառություն.  թրե՞նդ, թե՞ նոր մոտեցում կյանքին և աշխատանքին
Ֆինանսներ

Թոշակի վաղ անցում, միկրո-թոշակառություն. թրե՞նդ, թե՞ նոր մոտեցում կյանքին և աշխատանքին

ԵՐԵՎԱՆի խնդրանքով Apricot Capital ներդրումային ընկերությունը պատասխանում է ֆինանսական ազատության նոր մոդելների հետ կապված ամենակարևոր հարցերին։

ԵՐԵՎԱՆ #89 | 2025

 

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
 

#Գործընկեր

Ոչ վաղ անցյալում թոշակն ասոցացվում էր ծերության հետ։ Բայց մեր աչքի առաջ աշխատանքի և կյանքի հավասարակշռության մասին պատկերացումները փոխվում են։ Ժամանակակից աշխարհում «թոշակ» և «թոշակառություն» բառերը ստացել են նոր նշանակություն։ Այն է՝ ազատություն։ Ամբողջ աշխարհում ավելի ու ավելի հաճախ է քննարկվում վաղ տարիքում թոշակի անցումը (early retirement) կամ կյանքի ընթացքում միկրո-թոշակառությունը (micro retirement)։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում այս մոդելները։ Ինչպե՞ս է ընդհանրապես հնարավոր նման «թոշակի» անցումը։ Արդյո՞ք սրանք ընդամենը անցողիկ թրենդներ են, թե՞ կյանքի հանդեպ նոր մոտեցումներ, որոնք արտահայտում են ժամանակակից մարդու աճող ձգտումը դեպի ավելի ճկուն կյանք։ Այս հարցերի շուրջ զրուցել ենք Apricot Capital-ի հետ։

 

Ի՞նչ է նշանակում «վաղ թոշակի անցնել»

Այս մոտեցումը ենթադրում է, որ պետք չէ սպասել ավանդական կենսաթոշակային տարիքին (Հայաստանում՝ 63, աշխարհում միջինը՝ 60-70 տարեկան) և փոխարենը անել ակտիվ խնայողություններ և ներդրումներ՝ աշխատանքից համեմատաբար շուտ դուրս գալու և պասիվ եկամտի շնորհիվ սեփական միջոցներով ապրելու նպատակով։

 

 

Ի՞նչ է միկրո-թոշակառությունը

Միկրո-թոշակառություն հասկացությունը, որը հայտնի է դարձել Թիմ Ֆերիսի «4-ժամյա աշխատանքային շաբաթ» գրքի շնորհիվ, առաջարկում է այլ մոտեցում։ Այստեղ խոսքը կյանքի ընթացքում պարբերաբար վերցվող երկարատև արձակուրդների կամ դադարների մասին է։ Այդ դադարները կարող են տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի՝ թույլ տալով վերալիցքավորվել, ճանապարհորդել, նոր հմտություններ ձեռք բերել, կենտրոնանալ սեփական նախագծերի վրա կամ պարզապես հանգստանալ, նախքան աշխատանքին վերադառնալը։ Այս դեպքում պահանջվող գումարն ավելի փոքր է։


Դրդապատճառները շատ անհատական են։ Ոմանց համար սա գերհոգնածության կանխարգելման միջոց է, իսկ մյուսները ցանկանում են որոշակի փորձառություններ ապրել քանի դեռ երիտասարդ տարիքում են։

 

Ի՞նչ դեր ունեն Apricot Capital-ի պես ներդրումային ընկերությունները

Երկու դեպքերում էլ ֆինանսական ազատության այս նոր մոդելները պահանջում են ֆինանսապես հաշվարկված մոտեցում, ֆինանսական կարգապահություն և եկամուտների զգալի մասի խնայում և ներդրում։ Որոշակի չափով գումար կուտակելը դեռ հերիք չէ, քանի որ պետք է հաշվի առնել գնաճն ու անսպասելի ծախսերը։ Խնայելուց բացի անհրաժեշտություն է առաջանում այնպես անել, որպեսզի այդ կուտակած փողը՝ կապիտալը, աշխատի ի օգուտ այն կուտակողի։


Հենց այստեղ է մեր ընկերության պես լիցենզավորված ներդրումային ընկերությունների դերը։ Apricot Capital-ը հանդես է գալիս որպես միջնորդ օղակ ֆինանսական շուկաների ու իրենց կապիտալն աճեցնել ցանկացող մարդկանց միջև. մարդն ուղիղ կերպով չի կարող մտնել այդ շուկաներ և ձեռք բերել արժեթղթեր։ Հարկավոր է միջնորդ՝ բրոքեր։ Իսկ մենք Հայաստանից ընդամենը 1$-ից սկսվող միջնորդավճարով հնարավորություն ենք տալիս ձեռք բերել արժեթղթեր ավելի քան 40 շուկաներից և ներդրումներ կատարել տարբեր ներդրումային գործիքներում։


Ինչպես ցանկացած ներդրում, այնպես էլ ֆինանսական ներդրումները ենթակա են շուկայական տատանումների և կրում են ներհատուկ ռիսկեր, սակայն դրանք նաև տալիս են կապիտալն աճեցնելու, պասիվ եկամուտ ստեղծելու հնարավորություն։


Այստեղ կարևոր է, որպեսզի մարդ հասկանա ռիսկի հանդեպ իր հանդուրժողականությունը և ֆինանսական նպատակները։

 

Apricot Capital-ի Գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյան
 

Ե՞րբ և ինչպե՞ս սկսել

Մենք խորհուրդ ենք տալիս սկսել վաղ տարիքից, երբ սկսում ենք ստանալ առաջին եկամուտը։ Սա մի կողմից թույլ է տալիս սովորել կառավարել անձնական ֆինանսները, մյուս կողմից՝ օգտվել բարդ տոկոսից, երբ վերաներդնում ենք ստացված տոկոսները, և ապագա աճը գրանցվում է ոչ միայն սկզբնական կապիտալի, այլ նաև վերաներդրված տոկոսի վրա։


Սկսնակներին խորհուրդ ենք տալիս սկսել փոքրից՝ հասկանալու համար, թե ինչպես են աշխատում ներդրումները և ինչպես պլանավորել անձնական ֆինանսները։


Որպես սովորություն՝ ցանկացած եկամուտ ստանալիս մի կողմ դնել դրա 10%-ը։ Սա վերաբերվում է ցանկացած եկամտի, որքան էլ փոքր այն լինի։ Սրա հիման վրա խորհուրդ է տրվում ձևավորել անվտանգության բարձիկ, այսինքն՝ գումար, որը ձեզ թույլ կտա 3-6 ամիս ծածկել ձեր ծախսերը, եթե ինչ-ինչ պատճառով չունենաք եկամուտ։


Երբ արդեն ունենաք այդ բարձիկը, այն պետք է պահել անձեռնմխելի, իսկ եկամտից 10%-ն արդեն ուղղել ներդրումներին, որպեսզի այդ գումարն իր հերթին ձեզ եկամուտ բերի։


Ինչ վերաբերում է ֆինանսական գործիքի ընտրությանը, այն շատ անհատական է, և մեր կայքի «Էփրիքոթ Ակադեմիա» բաժնում մենք տեղադրել ենք անվճար կրթական նյութեր, որտեղ բացատրում ենք այդ տարբեր գործիքների առանձնահատկությունները, ռիսկերն ու առավելությունները։

 

Թրենդ, թե՞ նոր մոտեցում կյանքին

Թոշակի վաղ անցնելը և միկրո-թոշակառությունը վերջերս են թրենդային դարձել, բայց դրանք նոր չեն. պարզապես տեխնոլոգիաների ու ներդրումների հասանելիության դարաշրջանում դարձել են առավել իրագործելի, եթե դրանց մոտենալ գիտակցաբար, հստակ նպատակներով և համապատասխան ֆինանսական գործիքներով։
Ի վերջո, նպատակը ոչ թե պարզապես չաշխատելն է, այլ ֆինանսական ազատություն ունենալը։

հավելյալ նյութեր