Թումո ստուդիաների նոր հասցեն․ Արամի 44
Հին Երևան

Թումո ստուդիաների նոր հասցեն․ Արամի 44

Թումո ստուդիաները տեղափոխվում է Արամի 44 հասցեում գտնվող սև տուֆից շենք։

Աղբյուր՝ Թումո

#ՀինԵրևան

20-րդ դարի սկզբում սև տուֆից կառուցված գեղեցիկ շենքը հետաքրքիր պատմություն է ունեցել: Հարյուր տարվա ընթացքում շենքը ծառայել է տարբեր մշակութային նպատակների: Այնուամենայնիվ, այս պատմական շենքը միշտ կապ է ունեցել կրթության և մշակույթի հետ։

TUMO Studios֊ը կշարունակի այս ավանդույթը։ Պատմական շենքի ծրագրված վերանորոգումը թույլ կտա երկու անգամ շատ ուսանողներ ընդունել և ընդլայնել նրանց արտադրական կարողությունները, ինչն անհնար էր Պուշկին 38 հասցեում, քանի որ տարածքը փոքր էր ինչպես ուսանողների, այնպես էլ նրանց աշխատանքների համար: Այս վերանորոգումները կիրականացվեն նվազագույն միջամտությամբ՝ ապահովելով շենքի ճարտարապետության և դիզայնի պահպանումը։

 

 

 

հավելյալ նյութեր