Թումոյի այգում տեղի կունենա «Երևանի բալետային փառատոն»
Փառատոն

Թումոյի այգում տեղի կունենա «Երևանի բալետային փառատոն»

Հունիսի 2-ից 5-ը Թումանյանի անվան զբոսայգում կկայանա  «Երևանի բալետային փառատոն» նախագիծը:

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

 

Լուսանկարը՝ Թումո կենտրոնի

Բացօթյա բալետային փառատոնի ընթացքում հանդես կգան Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը, Թբիլիսիի Զ.Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը և, իհարկե, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

 

2023 թվականի հունիսին նույն վայրում երեք անվճար բացօթյա բալետային ներկայացմամբ նշվեց Արամ Խաչատրյանի 120-ամյակը։ 

 

Ներկայացումների սկիզբը՝ 20:00:

 

Մուտքն ազատ է: