Թումոյի հորիզոնական երկնաքերը
Նախագիծ

Թումոյի հորիզոնական երկնաքերը

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագիծը։

Աղբյուր՝ Թումո

#Ճարտարապետություն

Այսօր ներկայացվել է ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի ճարտարապետական նախագիծը, որի հեղինակն է հոլանդական հռչակավոր MVRDV ստուդիան:

 

 

Հրազդանի կիրճի եզրին գտնվող այս հորիզոնական երկնաքերը կունենա 6 հարկ և 200 մետր երկարություն` զբաղեցնելով շուրջ 17,000 ք.մ. մակերես: Համալիրը բաղկացած կլինի 300-ից ավելի մոդուլային տարածքներից, որոնք պարուրվում են հսկայական սրահի շուրջ՝ ստեղծելով յուրահատուկ էկոհամակարգ: Այն շենք է՝ շենքի ներսում․ էներգաարդյունավետ լուծում, որը միախառնում է փակ տարածքը բացօթյայի հետ:

 

Համալիրում կտեղակայվեն Թումո լաբերը՝ կրթական անվճար հարթակ, որտեղ ուսանողները և երիտասարդ մասնագետները, համագործակցելով տեղական և միջազգային տեխնոլոգիական ընկերությունների հետ, աշխատում են գիտահետազոտական նախագծերի վրա: Կենտրոնում կգործեն նաև կոնֆերանս դահլիճներ, միջոցառումների հարթակներ, coworking և ուսումնական տարածքներ՝ ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների բազմազան կարիքները հոգալու համար: Այս տարածքներում կանցկացվեն լայնածավալ միջոցառումներ, համաժողովներ և համագումարներ: Ուսումնական, ընդհանուր գործածման և coworking տարածքները կլրացնեն կենտրոնի ակադեմիական և արդյունաբերական գործունեությունը։ Ընդհանուր լաբորատորիան հնարավորություն կտա ակադեմիական հաստատություններին և ձեռնարկություններին միավորվել և կիսվել իրենց գիտական և ինժեներական փորձով ու սարքավորումներով:

 

 

 

Համալիրը ներառելու է կրթական և հետազոտական ծրագրեր, կոնֆերանս և ցուցահանդեսային դահլիճներ, աշխատանքային և առևտրային տարածքներ` դառնալով տեխնոլոգիաների և նորարարության հանգույց:

հավելյալ նյութեր