Երևանի հանրային տրանսպորտի բրենդինգի առաջարկ
Տրանսպորտ

Երևանի հանրային տրանսպորտի բրենդինգի առաջարկ

DMS մարկետինգային ընկերությունը ներկայացրել է Երևանի հանրային տրանսպորտի բրենդինգի իր տարբերակը։

Նկարազարդումները՝ DMS ընկերության

#Դիզայն #Տրանսպորտ

Ինչպես նշվում է ընկերության տրամադրած նկարագրության մեջ, քանի որ վերջին ժամանակներում քաղաքային իշխանությունները սկսել են տրանսպորտային ենթակառուցվածքների ակտիվ բարեփոխումները, DMS-ն էլ իր հերթին առաջարկում է հատուկ մշակված բրենդային ուղեցույց, որը կդառնա ճանաչելի և՛ երևանցիների, և՛ զբոսաշրջիկների համար։ 

 

Տարբերանշանը ներկայացնում է տրանսպորտի անընդհատ, անխափան, ցիկլային շարժումը։ Կենտրոնում Տ տառն է, որի շուրջ ավտոբուսների, տրոլեյբուսների և մետրոյի գնացքների հետագծերն են։ Կապույտ և կարմիր գույները խորհրդանշում են ապահովություն և զգոնություն։ Առաջարկվում է լոգոն կիրառել տրանսպորտի տոմսերի, վարորդների համազգեստների, բեյջերի վրա և այլուր։ 

 

Մշակվել է նաև պատկերակների շարք։ Դրանք կօգտագործվեն տրանսպորտում ու կանգառներում։

 

 

Բայց բարեփոխումների կարևորությունը գնահատելու համար պետք է հիշել տրանսպորտային նախկին իրավիճակները (լավ, առայժմ ոչ այնքան նախկին)։ Դրա համար մշակվել են հումորային նկարազարդումներ, այն հույսով, որ շուտով այս բոլոր իրավիճակները կուղարկվեն պատմության գիրկը։ Նկարազարդումները կտեղադրվեն կանգառներում և տրանսպորտային միջոցների վրա, որից հետո կզիջեն իրենց տեղը գովազդին։ 

 

 

Հաշվի առնելով ժամանակի պահանջները, նախագիծը ներառում է նաև տրանսպորտային հավելվածի մշակում։ Այն թույլ կտա ավելի հեշտ կողմնորոշվել համակարգում։

 

 

հավելյալ նյութեր