urvakan.օրագրային
Ինչ պատահեց, երբ Մանկական երկաթուղին վերածվեց ժամանակակից արվեստի ու էլեկտրոնային երաժշտության բոցաշունչ բեմահարթակի։ Հիշում ենք աննախադեպ լայնածավալ Ուրվական փառատոնը։
Տեքստը՝ Անի Յավրենցի
Լուսանկարները՝ Բիայնա Մահարու, Urvakan-ի արխիվ
ԵՐԵՎԱՆ #49 | 2018
Օր 1
Փառատոնը սկսվեց Արամ Խաչատրյան համերգասրահում` Սերգեյ Լետովի, Միքայել Ոսկանյանի, Լուիզա Ղազարյան-Թոփչյանի և Վարդան Հարությունյանի՝ (ռուսաստանից HMOT-ի Topography Of Phantom Cities 25 րոպեանոց կատարումով, որին հաջորդեց խելահեղ պարսկական ելևէջներով էթնո-ֆոլկ-էլեկտրո կատարում․ Արաշ Բոլուրին ու Բեհրուզ Պաշաին նվագում էին, Թարիկ Բարին կախարդում էր մէծ էկրանին։ Այո, Արամ Խաչատրյան Համերգասրահում՝ էլեկտրոնային երաժշտություն էր։
Բացումը Արամ Խաչատրյան համերգասրահում
Բացման արարողութունից հետո ունեինք մի ժամ ժամանակ՝ հասնելու համար մեզ հայտնի ամենախաղաղ Միրզոյան գրադարան, բայց Ուրվականը նույնիսկ էնտեղ էր ամենինչ փոխել։ Մեկ աստիճան վերև ու ներքև՝ պատկերասրահի բեմ ու ընդհատակ, որ տարբերվում էին ոչ միայն երաժշտական ֆորմատով, այլ նաև գույներով։ Առաջին իսկ օրը ծանոթացանք արտիստների հետ՝ լոկալ ու ոչ միայն, որ ստիպեցին մարդկանց խոսել ընդհատակի լեզվով՝ Lucia, Anais Paws, Manfredas, Miracle Libido, Lapti LIVE և այլն։
Կեսգիշերն անց Միրզոյան գրադարանում
Օր 2
Բացումից հետո բոլորը խոսում էին Ուրվականի լեզվով, կյանքի ու կենցաղի ձևաչափն էլ հարմարվել էր փառատոնին: Քնել առավոտյան լուսաբացին։ Արթնանալ ցերեկը։ Գնալ երկաթուղի։ Գնալ Միրզոյան։ Քնել առավոտյան լուսաբացին
- Սենց ե՞նք մտնում։
- Դե հա, մենք որ պստիկ էինք, երկաթուղու մուտքը ստեղից էր։
- Ու՞ր ես։
- Թունել։
- Արի Դամբարան։
- Հեսա Վագոնը ստուգեմ գամ։
Անձրևը Մանկական երկաթուղում
-Ժող, Տելեգրամի առաձին ալիք ենք բացում, ստեղ կլնեն մեր ու Ուրվականի հայտարարությունները, ուշադիր եղեք։
-Ո՞վ կա։
-Թոմմի Քեշ, ԽԱՆ, Լեյ Ֆար, Ջրիմուռմուռներ։
Երկրորդ օրը հագեցած էր, բոլորս գնում էինք երկաթուղի, բայց մեզնից շատ քչերը գիտեին, թե ինչ է մեզ սպասվում։ Մանակական երկաթուղին բաժանվել էր երեք կողմերի՝ Dambaran Stage, Vagon Stage ու Tunel, էքսպերիմենտալ երաժշտությունն ու էլեկտրոնիկան ՝ անպակաս։
Չնայած որ սարսափելի անձրև սկսվեց, մարդիկ հանեցին տոպրակներն ու անձրևանոցները, պինդ կապեցին կոշիկներն ու սկսեցին պարել։
Ուրվականը ստիպեց քաղաքին չքնել ու շարժվել, զգալ երաժշտությունն ու ապրել այն։
Օր3
Առավոտը դիմավորել Միրզոյան Գրադարանում։ Սուրճ խմել։ Գնալ Մանկական երկաթուղի։
- Վերջին օրն ա, ոտքեր խնայել չկա։
- Ու՞մ ունենք էսօր բաց չթողելու։
- Wolfram, Mujuice, Mamba, mveq, Garage Records, Hov LIVE։
- Ծանր ա լինելու։
Թունել բեմը
Բարի վերածված վագոնը
Վերջին օրն էր, արև էր ու մանկական երկաթուղի ավելի խաղաղ ու բարի տեսք երբեք չէր ունեցել։ Մարդիկ Ուրվականներ էին, նույնիսկ երբ փառատոնին չէին։ Քաղաքի կենտրոնում ձեռքներին սպիտակ ժապավեններ կապած Ուրվականներ, որ սպասում էին արտիստներին ու շարժվում երաժշտության հետ։
Ուրվականը առաջին ու իմ համար ամենակարևոր բանը որ բերեց Հայաստան՝ բազմազանությունն ու դեմոկրատիկ մտածողությունն ա։ Ժամանակակից արվեստի տարբեր ճյուղեր ու ժանրեր՝ իրար կողքի էին ու հենց էդ էր ազատություն տալիս մարդկանց՝ ապրել ու զգալ էդ աշխարհները մի հարթակում։ Դրա պատճառով ա որ ձևավորվում ա էսթետիկ մտածողություն ու հարուստ ճաշակ։
Բացի դրանից էքսպերիմենտալ երաժշտությունը առաջին անգամ ա որ մասսայական ելույթ ա ունենում՝ կոմերցիոն ֆորմատով։ Մարդիկ տոմսեր են գնում, որ նորություն լսեն ու էդ շատ մեծ հույս ա տալիս ավանդգարդ արվեստին ու ես շատ հուսով եմ որ փառատոնից հետո էքսպերիմենտալ արվեստի դաշտում զարգացումներ կլինեն։
Արաշ Ազադի
Էքսպերիմենտալ երաժշտությունը մանկական երկաթուղու կայարանում` թվում էր ուտոպիստական, անհասանելի և անիրատեսական գաղափար, բայց ապացուցվեց հակառակը: Կարծում եմ փառատոնի տոմսերի գնային քաղաքականությունը հարմարեցված չեր տեղացի հանդիսատեսի կարողությանը և շատերը բաց թողեցին հնարավորությունը մասնակից լինելու փառատոնի միջոցառումներին, բայց միևնույն ժամանակ որակական և բովանդակության առումով հիմք դրվեց վերանայելու վերաբերմունքը և այսուհետ պատրաստ լինել վճարելու 10000 դրամ և ավելի գումար նման միջոցառումներին մասնակցելու, քանի որ նման միջոցառումները խթանում են ունկդրի իմացության խորացման և գաղափարական ընդալյման, փոխհարաբերման հնարավություն լոկալ և միջազգային արտիստների միջև:
Cast Coverts