Viken Arman-ը ամբողջ գիշեր կնվագի Հայֆիլմում
Համերգ

Viken Arman-ը ամբողջ գիշեր կնվագի Հայֆիլմում

Rambalkoshe-ի համահիմնադիր Viken Arman-ը նորից Երևանում է, բայց լրիվ նոր

Աղբյուր՝ Rambalkoshe

#Ռեյվ #Ռամբալկոշե

Viken Arman-ը, լինելով Rambalkoshe-ի հիմնադիրներից մեկը, այս 7 տարվա ընթացքում ոչ մի անգամ ամբողջ գիշեր բոլորի համար միայնակ չի նվագել: Ինչ ասես արել է՝ էլ համերգ, էլ Ասիդ Պաուլիի հետ B2B՝ Rambalkoshe-ում, էլ փառատոններ, էլ լայնափեր է հավաքել, բայց որ միայնակ՝ բոլորի համար, երբեք: Եվ ահա, այդ սխալն ուղղվում է ամենափառահեղ կերպով:

 

Այսպիսով, հունվարի 27-ին՝ Վիկենը կնվագի «Հայֆիլմի» ձայնային էֆեկտների ձայնագրման ստուդիայում։ Ըստ Rambalkoshe-ի համահիմնադիր Վահան Ստեփանյանի, սա բացառիկ տարածք է լավ երաժշտություն լսելու համար, քանի որ ստուդիան այնպես է կառուցված, որպեսզի ոչ մի ձայն չուշանա ու չկորչի։ Ու ինչպես միշտ Rambalkoshe-ի միջոցառումներում, այստեղ էլ յուրահատուկ փոխկապակցված են ձայնն ու վիզուալը․ բացի այն, որ Վիկենը կլինի ինքն իր ելույթը բացողը, փակողն ու գլխավոր արտիստը, կողքի ստուդիայում համր ֆիլմերի գիշեր է լինելու, որոնք հավաքել է Ալբերտ Պետրոսյանը: Վիկենը, տեսախցիկով հետևելով, թե ինչ է կատարվում կողքի ստուդիայում, կնվագի միանգամից երկու սփեյսի համար, և այդպես՝ ամբողջ գիշեր՝ սկսած ժամը 22:00-ից:

 

Տոմսերը կարող եք ձեռք բերել միայն Իդրամ հավելվածի միջոցով, մինչև միջոցառման օրը՝ 7000 դրամով, մուտքի մոտ՝ 10,000 դրամով (եթե տոմսեր դեռ մնան): Jägermeister-ի հետ էլ կիլոմետրանոց բար է հավաքվելու՝ հատուկ ձմեռային մենյուով և թույն կոկտեյլներով։

հավելյալ նյութեր