✈️ Wizz Air-ը բացում է իր առաջին բազան Երևանում՝ երկու ինքնաթիռ և ութ նոր ուղիղ չվերթ դեպի Եվրոպա
2025 թվականի հոկտեմբերից Wizz Air-ը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կտեղակայի երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռ՝ ստեղծելով մոտ 100 ուղղակի և 1000 անուղղակի աշխատատեղ հարակից ոլորտներում։
Աղբյուր՝ Wizz Air
Հայաստանի խոշորագույն ավիաընկերություն Wizz Air-ը 2025 թվականի հոկտեմբերին կբացի իր առաջին բազան երկրում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Բազայի բացումը այս ձմռանը ուղևորներին կապահովի նոր ուղիղ չվերթներ վեց երկրի ութ ուղղություններով՝ էլ ավելի ամրապնդելով ավիաընկերության առաջատար դիրքը հայկական ավիացիոն շուկայում։ Երթուղային ցանցի ընդլայնման շնորհիվ Wizz Air-ը կբարելավի Հայաստանի և Եվրոպայի միջև օդային կապի հասանելիությունը՝ առաջարկելով ավելի շատ չվերթներ գրավիչ գներով։ Տոմսերը արդեն հասանելի են վաճառքի պաշտոնական կայքում՝ wizzair.com հասցեով, ինչպես նաև ավիաընկերության բջջային հավելվածում՝ սկսած ընդամենը 29.99 եվրոյից։
2025 թվականի հոկտեմբերից սկսած՝ ուղևորները կարող են վայելել նոր ուղիղ չվերթների հարմարավետությունը՝ Երևանի և Բարիի, Բուխարեստի, Համբուրգի, Նեապոլի, Նիցցայի, Մեմինգենի, Պաֆոսի և Պրահայի միջև։ Wizz Air-ը առաջարկում է պարզ և հարմարավետ տարբերակներ՝ այցելելու ձեր ընտանիքին ու սիրելիներին կամ վայելելու արձակուրդը այս հետաքրքիր և գեղեցիկ քաղաքներից մեկում։ Ավիաընկերությունը նաև մեծացնում է Դորտմունդի չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։ 2025 թվականին Wizz Air-ի երթուղային ցանցը Հայաստանից կներառի 17 ուղղություն դեպի10 երկրներ՝ ապահովելով ավելի քան 1.2 միլիոն տեղ ուղևորների համար։
2020 թվականից՝ Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր, Wizz Air-ը տեղափոխել է ավելի քան 2.2 միլիոն ուղևոր՝ նպաստելով ավիացիայի և զբոսաշրջության ոլորտներում շուրջ 2,000 աշխատատեղերի ստեղծմանը։ Երևանում բազայի բացման շրջանակում ընկերությունն նախատեսում է իր թիմում ներգրավել մոտ 100 նոր աշխատակից՝ բորտուղեկցորդներ և օդաչուների անձնակազմի անդամներ։ Սպասվող ուղևորահոսքի աճը կնպաստի նաև հարակից ոլորտներում մոտ 800 նոր աշխատատեղերի ստեղծմանը։