Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակի տեղադրումը
Քանդակ

Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակի տեղադրումը

Հունիսի 16-ին՝ Ղուկաս Չուբարյանի 100-ամյա հոբելյանի օրը, Մանկական այգում տեղադրվել է քանդակագրոծի «Սուրբ լինի անունը Քո» քանդակը։

#Արվեստ

Բրոնզաձույլ քանդակը կերտվել է «Լույս իջնի վրադ» (1985) հորինվածքի հիման վրա, որը նվիրված է հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորների մայրերին։ Ղուկաս Չուբարյանի դստեր՝ Անուշ Չուբարյանի խոսքով՝ քանդակը Ղուկաս Չուբարյանը նվիրել է իր՝ 1942 թ. անհայտ կորած եղբոր՝ Լուսեղեն Չուբարյանի հիշատակին, որի աճյունը գտնվել է 2007-ին. «Այդ օր ես հայրիկիս առաջին անգամ տեսա հեկեկալիս, բայց քանդակն ամենևին էլ ցավի մասին չէ. այն սիրո, մարդասիրության մասին է, որը հայրս համարում էր իր լավագույն աշխատանքը»: