Յան Ելինեկի համերգը Երևանում
Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանը՝ Գյոթե ինստիտուտի հետ գործակցությամբ, կազմակերպում է լեգենդար Յան Ելինեկի համերգը՝ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Դեկտեմբերի 12-ին` ժամը 20:30-ին։
Համերգին հասանելի է միայն 100 տոմս, որոնք կարժենան 5000 դրամ: Մանրամասների համար՝ գրեք Ռամբալկոշեի էջին։
Յան Ելինեկը գերմանացի կոմպոզիտոր է, ով հայտնի է իր նորարարական մոտեցմամբ՝ փորձարարական և էմբիենթ հնչողությունների ստեղծման գործում: Նրա աշխատանքները, այդ թվում՝ ճանաչված Loop-Finding-Jazz-Records ալբոմը, jazz տարրերը վերածում են մինիմալիստական էլեկտրոնային կոմպոզիցիաների:
Այս իրադարձությունը "Concerpt" նախագծի շարքից է, որի շրջանակում Rambalkoshe-ն կազմակերպում է ժամանակակից կոմպոզիտորների համերգները, ակադեմիական դահլիճներում։ Նախագժի գործընկերներն են Արարատ կոնյակի գործարանը և Թուֆենկյան Ավանդական հյուրանոցները: