ZUCK-ը ընթերցիչներ է նվիրել Ազգային գրադարանին
Գրադարան

ZUCK-ը ընթերցիչներ է նվիրել Ազգային գրադարանին

ZUCK գործակալությունը իր 6-ամյակի կապակցությամբ ինքն է նվեր արել․ Հայաստանի ազգային գրադարանին հանձնելով էլեկտրոնային ընթերցիչներ, որոնցով գրադարանի այցելուները կարող են կարդալ մի շարք կարևոր մասնագիտական գրքեր։

Նախագծի էջը

ZUCK-ում այսպես են բացատրում․ «Գովազդի գիտություն-արվեստը լի է գրականությամբ, որից սովորել և սովորում ենք մենք, և որին ուզում ենք ծանոթացնել նաև բոլոր ցանկացողներին։ Այս ծանոթության կատարյալ վայրը, ըստ մեզ, Հայաստանի ազգային գրադարանն է»։ 

 

 

 

Այսուհետ գրադարանի ընթերցասրահում կարելի է գտնել գովազդի մասին գրականությամբ լցված երեք թվային ընթերցիչ՝ պատրաստ փոխանցելու այն գիտելիքը, որը ZUCK-ի մասնագետներին ուղեկցել է վերջին 6 (և ավելի) տարվա ընթացքում։



«Հուսով ենք, որ ձեր ծանոթությունը գովազդի գիտություն-արվեստին կարևոր ճանապարհի սկիզբ կդառնա, և մի օր այդ ճանապարհով միասին կքայլենք», - հավելում են գործակալությունում։