Անդրեյ Զվյագինցևի ֆիլմերի հետահայց ցուցադրություն
Մեծ էկրան

Անդրեյ Զվյագինցևի ֆիլմերի հետահայց ցուցադրություն

Ապրիլի 26-ից 30-ը Կինոյի տան մեծ դահլիճում կցուցադրվեն Անդրեյ Զվյագինցևի բոլոր 5 ֆիլմերը։ Դրանք կներկայացնեն հեղինակն ու կինոքննադատ Անտոն Դոլինը։

 2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

«Կինոկլուբ Երևանը»՝ Ջիրմ Ջարմուշի և Անդրեյ Տարկովսկու հետահայաց ցուցադրություններից հետո այժմ հրավիրում է մեծ էկրանով դիտելու ժամանակակից ռուսական հեղինակային կինոյի աստղ (խոսուն վկայություններ՝ Վենետիկի փառատոնի գլխավոր մրցանակ, Կաննի կինոփառատոնի մի քանի մրցանակ, Ոսկե Գլոբուս) Անդրեյ Զվյագինցևի մինչ այժմ նկարահանված բոլոր ֆիլմերը՝ «Վերադարձ», «Վտարում», «Ելենա», «Լևիաֆան», «Չսեր»։

 

 

Դրանք անձամբ կներկայացնեն ռեժիսորն ու կինոքննադատ Անտոն Դոլինը:

 

Տոմսերն ու մանրամասներն՝ այստեղ։ 

հավելյալ նյութեր