ՀՀ դրամի նոր սերիայի թղթադրամների թողարկումն ամբողջությամբ իրականացնում է գերմանական Giesecke+Devrient ընկերությունը, որը շուկայում աշխատում է դեռ 1862 թվականից: Ընկերության մասնագետներ Վիտալի Ռուբաուն և Յուրգեն Ցերբեսը բացատրել են ԵՐԵՎԱՆին, թե ինչպես է տեղի ունենում դրամի թողարկումը:
Արվեստաբան Վիգեն Գալստյանը պատմում է քաղաքային խճանկարների մշակույթի մասին ու հուշում երևանյան հինգ հրաշալի նմուշ, որոնց այսօր դեռ կարելի է մոտենալ ու զննել սեփական աչքերով։
Նկարիչ Նվարդ Երկանյանը պատմում է, թե ինչու չի կարելի կորցնել խորհրդային մոդեռնիստական ճարտարապետական հուշարձանները և հուշում, թե հատկապես որոնց է պետք ուշադրություն դարձնել Երևանում։ Նկարազարդումները՝ Երկանյանի «Բետոնե տեսիլք» գրքից։
Նոր ԵՐԵՎԱՆը թաքնված Երևանի մասին է։ Նկարիչ Արմինե Շահբազյանը պատմում է, թե ինչու է այս թեմայի համար դիմել կոլաժային տեխնիկայի։
Անկախության շարժման անկախական ազդագրերը։
Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում «Ահա» կոլեկտիվն ու «ՄանԲան» տեսողական մշակույթի արխիվը համատեղ ուժերով փորձել են վերականգնել պատմական անարդարությունը՝ ազդագիր չունեցող հայկական 25 կինոնկարների համար ստեղծելով բոլորովին նոր պաստառներ։
Ամսագրի 80-րդ թողարկումը նվիրված է հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։ Շապիկը նկարազարդել է Քրիստինա Սարգսյանը։
Մայիսի 4-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ Մեկում» և «Արծիվ» սրահում կայացավ «Սերգեյ Նավասարդյան․ Լվացք» ցուցադրության հանդիսավոր բացումը։ Ցուցադրությունը կտևի մինչև հուլիսի 9-ը։
ԵՐԵՎԱՆի նոր համարի շապիկը։
Ինչպես ինստագրամյան լուսանկարներից ծնվեց հայ մոդեռնիստական ճարտարապետության մասին «Արդիության պահ» պատկերագիրքը․ ԵՐԵՎԱՆը շփվել է գրքի հեղինակ, արվեստաբան Վիգեն Գալստյանի հետ։
ԵՐԵՎԱՆի նոր համարը նվիրված է Դալմա Գարդեն Մոլի 10-ամյակին։ Շապիկի հեղինակը ամսագրի վաղեմի ընկեր Վիլյամ Կարապետյանն է։
Արձակագիր Արամ Պաչյանը սոցցանցային իր էջերում ներկայացնում է հայ գրականության՝ իր հավաքածուի մեջ եղած քիչ հայտնի կամ պարզապես մոռացված հրատարակությունները։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով Պաչյանը պատմել է իր այս նախաձեռնության մասին։
Gyumristreetart խմբի նոր աշխատանքը Երևանում։
«Ոզնի» երգիծական հանդեսի խոսուն շապիկները։
Հումորին նվիրված նոր թողարկամն համարի շապիկը։
1967-ին բացված «Գարուն» ամսագրի համար ժամանակին աշխատել են ամենահայտնի ու ստեղծարար դիզայներները, գեղարվեստական ձևավորողներն ու լրագրողները: «Գարունը» բացառիկ էր ոչ միայն բովանդակությամբ, առանձին կարևորություն ունեին ամսագրի շապիկները: Վիզուալ միջոցներով ասելիքը տեղ հասցնելու մասին ԵՐԵՎԱՆը զրուցել է «Գարունի» նախկին գեղարվեստական ղեկավար Գրիգոր Խաչատրյանի և նկարիչ Արտակ Բաղդասարյանի հետ:
Վերջերս Indigo Branding ընկերությունը ներկայացրեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նոր բրենդավորումը: Ընկերության հիմնադիր և արտ-տնօրեն Արամ Ազարյանի հետ զրույցում փորձել ենք պարզել շուրջ 6 ամիս տևած աշխատանքի ընթացքը, առաջացած բարդություններն ու մարտահրավերները։
Նոր ԵՐԵՎԱՆի շապիկը՝ Վիլյամ Կարապետյանից։
«Արվեստանոցը» փորձում է ստեղծել հայկական հեղինակային կինոյի յուրահատուկ «Կինոմշակույթ»։
Ժամանակավորապես Երևան տեղափոխված ռուսաստանցի նկարչուհի Պոլինա Կալաշնիկովան մարտին կազմակերպեց «Նկարազարդման նախաճաշ» հավաք-միջոցառումների շարքը։ Բոլոր ցանկացողները ամեն շաբաթ հավաքվում էին Պոլինայի ընտրած մի որևէ սրճարանում, նախաճաշում, շփվում ու նկարում՝ սրճարանը, աշխատողներին, այցելուներին։ Հավաքվեց մի ամբողջ երևանյան նախաճաշային շարք։
Երևանը՝ ռելոկացիայի օրերին․ շապիկ։
«Երևան» ամսագիրն այսօր Մեյջորելի հայաստանյան գրասենյակում է, որի գունեղ պատերի ներքո զարգանում և իր աշխատանքային ուղին է կերտում եռանդուն թիմը։
Նաիրա Մուրադյանի անիմացիոն շապիկը։
2017 թվականին շվեյցարացի նկարիչ Մարսել Մայերը վեց ամսով ժամանեց Երևան, որի արդյունքում իր բազմաշերտ տպավորություններն արտահայտեց լինոփորագրությունների շարքի մեջ։ Ներկայացնում ենք դրանց մի մասը և հեղինակի ուղեկցող մեկնաբանությունները Land of Plenty ալբոմից։
Ի՞նչ է պատկերված երևանյան ռոք մշակույթի նվիրված համարի շապիկին․ բացատրում է նկարիչ Դավիթ Խոջամիրյանը։
ԵՐԵՎԱՆի նոր թողարկումը նվիրված է Գրքի երևանյան չորրորդ փառատոնին։ Շապիկի հեղինակ Սևակ Ներկարյանցը բացատրում է, թե ինչ է պատկերել։
ԵՐԵՎԱՆ ամսագրի՝ էլեկտրոնային երաժշտությանը նվիրված նոր համարի շապիկի հեղինակն Արեգ Մովսիսյանն է՝ Kupikazu ստեղծագործական խմբից։
«Ես Ամասիան եմ և հրավիրում եմ ձեզ իմ առաջին ցուցահանդեսին, որտեղ կներկայացնեմ ժամանակակից իլուստրացիաներ և վիդեո աշխատանքներ»,— ասվում է ֆեյսբուքյան իվենթում։
Հոկտեմբերի 8-ից մինչև նոյեմնբերի 18-ը Երևանում կկայանա Գեղարվեստական տպագրության 3-րդ միջազգային բիենալեն։
Ինչպես Կամո Նիգարյանը փոխեց մեր պատկերացումները թանգարանային ցուցադրությունների մասին։
DMS մարկետինգային ընկերությունը ներկայացրել է Երևանի հանրային տրանսպորտի բրենդինգի իր տարբերակը։
Եթե երբևէ մտածել ես սատարել տեղական արտադրությանը, սիրում ես արվեստ ու մի քիչ էլ մրսկան ես, ապա արի քեզ պատմենք հայկական արտադրության բրդյա ծածկոցների՝ «Օքրա» բրենդի մասին։
ԵՐԵՎԱՆի նոր համարը նվիրված է Երևանի թանգարաններին։ Նկարազարդող Հարություն Թումաղյանը բացատրում է, թե ինչու է իր ձևավորած շապիկն այսքան մարդաշատ․
Rambalkoshe-ն կցուցադրի հայ պոստոդեռնիզմի առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ Կամո Նիգարյանի գրաֆիկական աշխատանքները։
Նվարդ Երկանյանի շարքը՝ Զանգակ գրատան համար (2018թ․)։
Խորհրդային Երևանի կրծքանշան-հուշանվերների հավաքածու։
Նկարիչ Արարատ Մինասյանն անմահացնում է Երևանի պատշգամբները։
Սարգիս Անտոնյանի պատկերացումները օրենսդիր մարմնի մասին։
Սիրանուշ Աղաջանյանի խճանկարները՝ Երևանի պատերին։
Երևանցիները փորձում են փրկել Երևանը։
Գրող Վիգէն Պէրպէրեանի և նկարիչ Յան Քեբիի համատեղ գիրքը՝ քանդվող Երևանի մասին։
Սարյանի, Մինասի, Ռուդոլֆ Խաչատրյանի և ուրիշների պատրաստած նկարազարդ ձվերի անհավանական հավաքածու։
Ինչպես լոքդաունի ամիսներին ավարտին հասցվեց Արարատ կոնյակների շշերի նոր ձևավորումը։
Հովհաննես Թումանյանը, բացի իր թողած հսկայական գրական ժառանգությունից, նաև մոտ մեկ տասնյակ մանկական խաղեր է կազմել: «ԵՐԵՎԱՆՆ» այցելել է գրողի տուն-թանգարան և ուսումնասիրել ամենայն հայոց բանաստեղծի այս յուրահատուկ ժառանգությունը:
2018 թվականին Կոնդի մի հատված վերածվեց սթրիտ-արտ ցուցասրահի։ Այս զարմանալի արտ-նախագծի մասին խոսել ենք հեղինակի՝ Սերգեյ Նավասարդյանի հետ։
Նկարիչ Սամվել Սաղաթելյանի սերիան՝ «Գրոտեսկային Իրականություն» շարքից, 1990-ականների վերջ 2000-ականների սկիզբ։
2005 թվականին Երևանն առաջին անգամ դարձավ եռաչափ համակարգչային խաղի գործողությունների վայր:
Ինչպես երրորդմասցի երեխաների նկարների հիման վրա ստեղծվեց Երևանի ամենափախած զրուցարանը և ինչու դա օգնեց լուծել բակի միանգամից մի քանի խնդիր։
Ի՞նչ է լինում, երբ արվեստի դաշտ է բերվում մարդկության պատմության ամենադեստրուկտիվ երևույթը՝ պատերազմը։ Ինչպե՞ս են հարաբերվում արվեստն ու պատերազմը և ի՞նչ է լինում արվեստի հետ պատերազմից հետո։ Փորձում ենք հասկանալ երկրորդ Արցախյանի օրինակով։
Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ թիկունքի մասին պատմող թողարկման շապիկի հեղինակը Գևորգ Օրդակյանն է։
Հավանաբար առաջին հայալեզու կոմիքսը՝ պոլսահայ մանկական ամսագրից, 1946 թ․։
Չորս տոննա օբսիդիանից կերտված սիրտը, կերամիկայից քանդակված հայուհին, բրոնզաձույլ պոետն իր կատվի հետ և այլ արձաններ, որոնք կարելի է հանդիպել Սիրահարների այգում:
2020 թվականին քաղաքապետարանում կամային որոշում կայացվեց փոխարինելու «Ավելի բարեկարգ Երևան» պաստառները, որոնք տարիներ շարունակ փակցվում էին շինհրապարակներում։ Նոր պաստառների ձևավորման հեղինակը Սարգիս Անտոնյանն է։
Համբույր 2020․ Երևանի ամենամեծ սթրիտ-արտը, որին այդքան էլ կողմ չէին շենքի բնակիչները։
Նկարիչ Գևորգ Օրդակյանի՝ սուր նոստալգիա առաջացնող նկարազարդումը։
ԵՐԵՎԱՆի նոր շապիկի հեղինակ Քիմ Մխիթարյանը մեկնաբանում է իր աշխատանքը։
Կարևորագույն դիզայներների ու ստուդիաների աշխատանքները՝ մի վայրում։
Երևանում ավարտվեց Ոսկե ծիրան 17-րդ միջազգային կինոփառատոնի #ՆվիրումԱրցախին հատուկ նախագիծը։
Մատենանիշը, որի վրա անպայման նշվում է գրքի տիրոջ անունը, երբեմն՝ ընտանեկան զինանշանով կամ որևէ այլ ձևավորմամբ, կնքվում է գրքի ձախ ֆորզացի վրա:
Նկարիչ Խորեն Մաթևոսյանը փորձում է բացատրել, թե ինչ է պատկերել տոնական թողարկման շապիկին։
Ինչպե՞ս Չապլինը ու Դալին հայտնվեցին Գյումրու փողոցներում, և ի՞նչ է իրենից ներկայացնում փողոցային արվեստը Հայաստանի մշակութային կենտրոնում:
Ինչպես էին խորհրդային Հայաստանում գովազդում ներքին տուրիզմը։
Ինչի մասին է նոր համարը և նոր համարի շապիկը։
ԵՐԵՎԱՆը խնդրել է Fairwind խմբի անդամներին և ալբոմի շապիկի ձևավորող Վահան Ստեփանյանին հիշել կյանքի ամենակարևոր կասետները։
HAYP Pop Up Gallery-ն և Ցյուրիխի դիզայնի թանգարանը մեկ հարկի տակ են հավաքել տասնյակ քաղաքական պաստառներ: Դրանցից ամենահները 100 տարեկան են, իսկ ամենաթարմ՝ Թավշյա հեղափոխությանը նվիրված օրինակները՝ ընդհամենը մի երկու ամսական:
Նոր համարը նվիրված է դիզայնին։ Ներկայացնում ենք շապիկները (այո, մեկի փորախերն՝ հինգը)։