Ժենյա Բերկովիչի ներկայացումները՝ Երևանում
Թատրոն

Ժենյա Բերկովիչի ներկայացումները՝ Երևանում

Մարտի 22-ին ու 25-ին Երևանում կցուցադրվեն ռուս թատերական ռեժիսոր Ժենյա Բերկովիչի երկու ներկայացումները։

Տոմսերի ու մանրամասների համար

#Արվեստ

«Համրանքախաղ» և «Մեր գանձը» ներկայացումները ստեղծվել են Բերկովիչի Անկախ թատերական նախագծի շրջանակում։ «Համրանքախաղի» հիմքում վրացուհի գրող Թամթա Մելաշվիլու վիպակն է։ Պատմության կենտրոնում երկու տասներեքամյա աղջիկներ են, որոնք 1990-ականների վրաց-աբխակզան կոնֆլիկտի ամենաթեժ օրերին հայտնվել են խուլ վրացական մի գյուղում, որի բնակիչները հուսահատ սպասում են օգնություն դրսից։ 

 

 

Հատուկ այս ներկայացման համար նկարչուհի Քսենիա Սորոկինան ստեղծել է մի շարք հեղինակային ինստալացիաներ ու տիկնիկներ, որոնք հիշեցնում են Փիրոսմանիի, Փարաջանովի ու Գաբրիաձեի կերպարները։ 

 

 

Բերկովիչի համանուն պյեսով ստեղծված «Մեր գանձը» Անկախ թատերական նախագծի այս պահին վերջին ներկայացումն է։ Այն առաջին անգամ բեմադրվել է 2022-ի դեկտեմբերին։ Սա սուբրծննդյան առակ է, որտեղ միախառնված են բոլորին հայտնի բիբլիական պատմությունն ու ժամանակակից տարրերը։ Ասելիքը մեկն է՝ ամեն ծնունդ ու ծնված ամեն մարդ հրաշք են։ 

 

Ներկայացումները տեղի կունենան մարտի 22-ին ու 25-ին՝ Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում։