Կինո
«Զակոյի» ստեղծագործական թիմի հետազոտական այցը Գերմանիա
«OnOff» անիմացիոն ստուդիայի գեղարվեստական թիմի անդամները՝ ռեժիսոր Տիգրան Առաքելյանը, նկարիչներ Տիգրան Մանգասարյանը, Միլենա Ադամյանը և Գոռ Ենգոյանը, ավարտեցին իրենց այցը Գերմանիա, որտեղ ուսումնասիրություններ էին կատարում՝ «Զակո» անիմացիոն ֆիլմի նախապատրաստական աշխատանքների շրջանակում։