Կադրերի բաժին
20.06.2020
Տուրիստական պաստառներ, 1950–60-ականներ
Ինչպես էին խորհրդային Հայաստանում գովազդում ներքին տուրիզմը։
Նկարները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի արխիվ
ԵՐԵՎԱՆ #63 | 2020
Խորհրդային Միությունում խրախուսվում էր հատկապես ներքին տուրիզմը։ Արշավներն ու ճամփորդությունները համարվում էին սովորական երևույթ։ Կային զանազան միություններ, իսկ աչքի ընկնողները ստանում էին հատուկ շքանշաններ։ Կար նույնիսկ հատուկ Տուրիստի օր։
Ինչպես և այսօր, ամենաշատ գովազդվող ուղղություններն էին Աղստևի հովիտը (Դիլիջանն ամենասիրված առողջարաններից էր), Սևանը, Գառնին (այն ժամանակ տաճարը դեռ վերականգնված չէր, տուրիստները զմայլվում էին բեկորներով), Լոռին (Հաղպատ, Սանահիտ, Օձուն, Ախթալա, Թումանյանի ծննդավայր Դսեղ), Սյունիքը։