«Ռոսիա» կինոթատրոն․ վերաիմաստավորում
Այլընտրանք

«Ռոսիա» կինոթատրոն․ վերաիմաստավորում

2020 թվականին սեփականատիրոջ պատվերով «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը մշակեց «Ռոսիա» կինոթատրոնի շենքի վերակառուցման նախագիծ։

Պատկերները՝  «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի

#Ճարտարապետություն

«Ռոսիա» կինոթատրոնը (ի սկզբանե պետք է կոչվեր «Այրարատ») համարվում է Երևանի ամենամոդեռնիստական կառույցներից մեկը։ Քաղաքաշինական տեսանկյունից՝ գտնվելով բավականին թիրախային խաչմերուկում՝ մի կողմից եզրափակում է մայրաքաղաքի կենտրոն համայնքի հյուսիս-հարավ առանցքը, մյուս կողմից սկիզբ է տալիս օղակաձև զբոսայգուն։ Ինչպես բացատրում են «Ստորակետում», այսօր կինոթատրոնը հայտնվել է այնպիսի միջավայրում, որը թույլ չի տալիս շենքն ընկալել այնպես, ինչպես այն նախատեսել էին հեղինակները՝ Հրաչյա Պողոսյանը, Արթուր Թարխանյանը և Սպարտակ Խաչիկյանը։


Դիտարկելով կինոդիտման պրոցեսը ժամանակի և համակարգի կոնտեքստում, ճարտարապետները եկել են այս եզրահանգմանը․ խորհրդային շրջանում կինոդիտումը իրենից ներկայացնում էր մեկ հարթության և հարյուրավոր հանդիսատեսների միջև տեղի ունեցող ընթացք։ Մեր օրերում սա այլևս արդիական չէ։ Աշխարհը ինդիվիդումի և անսահմանափակ հարթություններով լույսի՝ պատկերի տարածման, դիալոգի մասին է։ «Ուղղելով մեր հայացքը դեպի ապագա՝ «Ռոսիա» կինոթատրոնի մշակման հիմքում հենց այս մոտեցումն ենք ընդունել որպես անկյունաքար»խ - ասվում է նախագծի նկարագրության մեջ։ Այսպիսով՝ հայեցակարգի սկզբունքորեն կարևոր կետ էր կինոթատրոնի արտաքին տեսքի և միջավայրի վերականգնումը։

 

Ըստ նախագծի, առաջարկվում էր նախ հեռացնել տարիների ընթացքում ավելացած կցակառույցները՝ այդպիսով վերականգնելով կինոթատրոնի նախնական տեսքը, ապա դահլիճների տանիքների ավելացնել երդիկներ։ Դրանք կապահովեին բնական լույսի ներթափանցումը, որը հնարավորություն կստեղծեր տարածքում նոր գործառույթների հնարավորություն, միևնույն ժամանակ պահպանելով հին միջավայրը։ 

 

 

 

Ինչպիսին էր կինո «Ռոսիան», երբ դեռ կինո էր (և ժամանցի վայր)։

 

 

 

Նախագիծը, սակայն, մերժվեց պատվիրատուի կողմից և դրա իրականացումը չի նախատեսվում։ 

հավելյալ նյութեր