Երևանի քաղաքային տրանսպորտը կհամալրվի
Տրանսպորտ

Երևանի քաղաքային տրանսպորտը կհամալրվի

Երևանի քաղաքային տրանսպորտը կհամալրվի նոր չինական ավտոբուսներով։

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

#Տրանսպորտ

Այդ մասին ավագանու նիստի ընթացքում տեղեկացրեց քաղաքապետ Հայկ Մարությանն ու ստորագրեց 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։  CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։  Նոր ավտոբուսները  հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստանդարտներին համապատասխան կահավորանքով, մասնավորապես,  օդորակիչներով, LED լուսատախտակներով և հաշմանդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով։

 

Քաղաքապետը խոստացավ, որ ավտոբուսների մատակարարումը կիրականացվի 6 ամսվա ընթացքում։ «Տրանսպորտային ռեֆորմն ընթանում է նախանշված ժամանակացույցի համաձայն»,—նշում է քաղաքապետը։ Դե, սպասենք ու պատրաստվենք փորձարկել նաև այս նոր ավտոբուսները։ 

 

 

Հիշեցնենք, որ փետրվարին Երևանում գործարկվել էին Ռուսաստանից ներկրված մինի-ավտոբուսներով համալրված երթուղիներ։ 

 

 

հավելյալ նյութեր