Կասկադ․ Tarberak-ի տարբերակը
Ճարտարապետություն

Կասկադ․ Tarberak-ի տարբերակը

2019 թվականին Երևանի այն ժամանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խնդրանքով Tarberak ճարտարապետական ստուդիայում մշակել են Կասկադի վերնամասի կոնցեպտ: Նպատակը ներդրող գտնելու համար նախագիծ ունենալն էր: ։

Պատկերները՝ Tarberak արվեստանոցի

#Ճարտարապետություն

Հեղինակներն այսպես են բացատրում նախագիծը․ «Հիմնական գաղափարն այն է, որպեսզի մարդը կասկադով տեղաշարժվելիս հանգիստ ճեմելու հնարաորութուն ունենա, մինչդեռ ներկա պահին մարդը աստիճաններով միապաղաղ տեղաշարժվում է՝ առանց շեղվելու հիմնական առանցքից, որը բավականին հոգնեցուցիչ է»: Tarberak-ում փորձել են ստեղծել նոր առանցքներ՝ առաջացնելով նոր դիտակետեր: Թեքահարթակների միջոցով առաջացել է ավելի հանգիստ տեղաշարժվելու, ճեմելու հնարավորություն։ 

 

 

 

Ըստ նախագծի, շինությունն ունի երեք մակարդակ․ ստորին հարկերում տեղակայված է համերգասրահ 2000 հանդիսատեսի համար, որն ունի երեք մուտք (դիտահարթակի վրայից, Սարալանջի փողոցի կողմից, Կասկադի աստիճանների և շարժասանդուղքների վրայից): Երկրորդ մակարդակում՝ ուղղանկյուն ծավալների մեջ շարունակվում է թանգարանը, իսկ վերին մասում՝ զիգզագաձև ճեմուղին է, որը կասկադի աստիճանները կապում է գոյություն ունեցող դիտահարդակի հետ: Ձախ հատվածում կասկադի գոյություն ունեցող աստիճանները և ստորգետնյա շարժասանդուղքները շարունակվում են մինչև վերևի դիտահարթակ, տալով հնարավորություն ավելի արագ տեղաշարժվել:

 

 

 

 

Կասկադ համալրի հեղինակը ճարտարապետ Ջիմ Թորոսյանն է։ Նրա նախագիծը խորհրդային տարիներին անավարտ մնաց, 2000-ականներին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը Կասկադի վերնամասի նախագծումը հանձնարարեց նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնին, որի նախագիծն էլ, սակայն, չկառուցվեց։ 2024 թվականին Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ վերադառնում է այդ նախագծի քննարկմանը։ 

հավելյալ նյութեր