Ոսկե Ծիրանի 2025-ի ոչ այնքան կարմիր գորգը
Ոսկե Ծիրան 2025

Ոսկե Ծիրանի 2025-ի ոչ այնքան կարմիր գորգը

Հուլիսի 13-ին Երևանում մեկնարկեց «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ այս տարի արդեն ձևավորված նոր ավանդույթով․ փառատոնը բացվեց ժամանակակից կարմիր գորգի երկրորդ հավաքածուով՝ AHA collective-ի նախաձեռնությամբ։

Աղբյուր՝ AHA Collective

 

Լուսանկարները՝ Ոսկե Ծիրանի

#ՈսկեԾիրան #Արվեստ

16 մետրանոց կարմիր գորգը՝ կազմված ութ եզակի ձեռագործ կարպետներից, ներկայացավ որպես մշակութային երկխոսության հարթակ, վերաիմաստավորելով ավանդական «կարմիր գորգի» գաղափարը՝ որպես ներառական, տեղական և ստեղծագործ հարթություն։ Կարպետների խորությունը, կառուցվածքը և գույների խաղը՝ կարմիրի ու կանաչի տատանումներով, ստեղծում էին շարժման և օպտիկական տարածության ապրում։

 

 

 

 

Նոր հավաքածուի դիզայնը մշակվել է ֆրանսիական Normal Studio դիզայներներ Ժան-Ֆրանսուա Դինքջեանի և Էլուա Շաֆայի կողմից, որոնք նախորդ ամիս այցելել էին Հայաստան՝ աշխատելու տեղացի վարպետների հետ։ Նրանց ստեղծած գծագրությունները վերածվեցին գորգերի՝ հայ վարպետների՝ մասնավորապես Woolway Studio-ի, Armenian Wool Project-ի և Արցախի տեղահանված Միլենա և Գալինա Օրդյանցների ձեռքով։

 

Սա AHA collective-ի երկրորդ կարմիրգորգային հավաքածուն է․ առաջինը՝ «Տեղորոշումը», ներկայացվել էր 2024-ին և ներկայումս ցուցադրվում է Ֆրանսիայի Սենտ-Էտիեն քաղաքում՝ դիզայնի բիենալեի շրջանակում։ Երկու նախագծերն էլ ընդգծում են գորգագործության շարունակականությունը Հայաստանում՝ միավորելով ժամանակակից դիզայնն ու ավանդական տեխնիկաները։

 

 

 

Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ, ինչպես նաև «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի, Ֆրանսիա–Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի և Armenian Wool Project-ի համատեղ ջանքերով։

հավելյալ նյութեր