Poligraf—ը փակվում է
Փակում

Poligraf—ը փակվում է

Poligraf ակումբը հայտարարել է իր փակման մասին։ Վերջին հավաքույթը տեղի կունենա այս շաբաթվա վերջում։

#Ռեյվ

Տարվա սկզբին Poligraf-ն անսպասելիորեն չեղարկեց հունվարին նախատեսված միջոցառումները, իսկ հունվարի 22-ին  հայտարարեց, որ ստիպված դադարեցնում է գործունեությունը։ «Հունվար ամսվա ծրագիրը չեղարկելուց հետո մենք ժամանակ ենք ունեցել գնահատելու ոլորտի էկոհամակարգը և հասկացել, որ այն այլևս չի համապատասխանում մեր համոզմունքներին։ Այս որոշման վրա ազդեցություն են ունեցել տարատեսակ մարտահրավերները, մասնավորապես՝ քաղաքային իշխանությունների հետ երկարատև իրավական պայքարն ու ներսի կոռուպցիան», ասվում է ակումբի հայտարարության մեջ։ 

 

Հրաժեշտի խոսքում նաև ասվում է․ «Հետհայաց գցելով այն պահերին, որոնք կիսել ենք միմյանց հետ, կարող ենք վստահ ասել՝ Poligraf-ի պատերի ներսում անցկացրած յուրաքանչյուր գիշերն ու ստեղծած յուրաքանչյուր կապը հավերժ կմնան մեր սրտերում։ Poligraf-ը կփակի իր դռները, բայց այս տարածքը խորհրդանշող ոգին կշարունակի գոյություն ունենալ մեր հիշողություններում»։

 

Poligraf—ը բացվել էր 2019 թվականին՝ նախկին Գրքի պալատի տարածքում և շատ արագ դարձավ էլեկտրոնային երաժշտության երևանյան կարևորագույն կենտրոններից մեկը։ 

 

2023 թվականի ապրիլի 23-ի գիշերը ակումբում ոստիկանության ռեյդի արդյունքում շուրջ 40 մարդ բերման ենթարկվեց, ակումբի դռները կողպվեցին, իսկ հասարակության մեջ բուռն քննարկումներ ծավալվեցին ոստիկանական բռնության, թմրանյութերի տարածման և ակումբային կյանքի մասին։

հավելյալ նյութեր