Ricardo Villalobos/Alteration. 5 փաստ
Ռեյվ

Ricardo Villalobos/Alteration. 5 փաստ

Իդրամն ու ԵՐԵՎԱՆը ներկայացնում են 5 փաստ և 5 մեջբերում (+ 5 թրեք), որոնց շնորհիվ պարզ կլինի, թե ինչու է Ռիկարդո Վիյալոբոսի ելույթը Alteration փառատոնում՝ բացառիկ իրադարձություն։

Ավելի մանրմասն իվենթի մասին

«Երաժշտությունը միավորում է բոլորին, եթե պարահրապարակն ավելի մեծ է լինում, քան VIP զոնան»

Վիյալոբոսը սկսել է իր ճանապարհը 90-ականներին՝ փոքր բեռլինյան ակումբներից, իսկ 2006-ին արդեն ելույթ է ունեցել 300 հազար հանդիսատեսի առջև՝ Բեռլինի Loveparade-ի բեմից (Richie Hawtin-ի և Luciano-ի հետ համատեղ սեթով)։ Երևանում տեխնոյի հսկան ելույթ կունենա Alteration փառատոնի շրջանակում, որպես եզրափակիչ հեդլայներ։ Մայիսի 31-ին մեկնարկած միջոցառմանն արդեն մասնակցել են տասնյակ երաժիշտներ Հայաստանից ու դրսից, որոնցից ամենանշանակալին, թերևս, Nina Kraviz-ն էր։ Վիյալոբոսի համերգը, ի դեպ, է՛լ ավելի տպավորիչ է լինելու միջազգային մեծ ճանաչում ունեցող Sila Sveta ընկերության լուսային շոուի շնորհիվ։ Մի խոսքով, բաց թողնելու բան չէ։

 

Ի դեպ, տոմսերն էլ վաճառվում են միայն Իդրամ հավելվածով, իսկ միջոցառման ժամանակ վճարումները ևս անկախիկ են լինելու՝ համաձայն Իդրամի որդեգրած Ոչ քեշին կարգախոսի։ (Այս ամառ Իդրամը անում է ամեն ինչ՝ երևանցիներին անմոռանալի պահեր նվիրելու համար։ Գրեթե բոլոր խոշոր միջոցառումներին Իդրամը մասնակցում է որպես անհպում վճարման գործընկեր)։ 

 

 

 

«Եթե թրեքը ինձ ուժեղ հիպնոսի է ենթարկում, ես մոռանում եմ ժամանակը»

Չիլիական արմատներով գերմանացի դիջեյը լեգենդար դեմք է էլեկտրոնային երաժշտության մեջ։ Վիյալոբոսը հատկապես մեծ փառք է ձեռք բերել մինիմալ տեխնոյի և միկրոհաուսի բնագավառներում։ Նրա երաժշտության վառ օրինակ է իր կարյերայի առայժմ ամենաերկար թրեքը՝ Bionic Sad-ը, որը տևում է 45 րոպե։ 

 

 

 

«Երաժշտությունն ինձ համար լռելու միջոց է»

Ինչպես կարելի է ենթադրել անունից, Վիյալոբոսը լատինամերիկյան ծագում ունի։ Ծնունդով նա չիլիացի է, բայց ծնողների հետ գաղթել է երկրից 1973 թվականին, երբ Չիլիում տեղի ունեցավ Աուգուստո Պինոչետի ռազմական հեղաշրջումը։ Այդուհանդերձ, արդեն 1995 թվականին նա առաջին անգամ նվագեց Չիլիում, Պուկոն շրջանի Living ակումբում, որից հետո պարբերաբար վերադառնում է պատմական հայրենիք սեթերով։ 

 

 

 

«Ես կարող եմ DJ լինել նույնիսկ առանց թմրանյութերի»

Վիյալոբոսի առաջին ձայնագրությունը լույս է տեսել 1993-ին, իսկ հինգ տարի անց լույս տեսավ 808 The Bass Queen-ը։ Երեք թրեքից բաղկացած սկավառակը բերեց նրան ացառջին լայն ճանաչումը։ Ձայնագրության վինիլն այժմ չճարվող ռարիտետ է, էլեկտրոնային երաժշտության հավաքորդների երանելի նմուշ։ 

 

 

 

«Ես մտածում եմ նվագելու ու լավ ժամանակ անցկացնելու մասին ընկերներիս հետ փարթիի ժմանակ՝ բազմաթիվ ուրախ մարդկանց հետ միասին, որտեղ մենք բոլորս միասնական կլինենք»

Վիյալոբոսի վրա մեծ ազդեցություն է գործել Depeche Mode-ի երաժշտությունը։ Արդեն հայտնի դիջեյ դառնալուց հետո, Վիյալոբոսը համագործակցել է սինթ-փոթի ռահվիրաների հետ, 2006-ին թողարկելով խմբի Sinner in Me երգի (2005 թվականի Playing the Angel ալբոմից) ռեմիքսը։