Տիգրան Համալբաշյան․ Collage 30
Ցուցահանդես

Տիգրան Համալբաշյան․ Collage 30

Մինչև մարտի 31-ը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում կարելի է տեսնել Տիգրան Համալբաշյանի անհատական ցուցահանդեսը։

#Արվեստ

Ցուցահանդեսում ներկայացված են հեղինակի՝ վերջին երեք տարիներին ստեղծված աշխատանքների մի մասը։ Դրանց թվում են 2024 թվականին Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակներին նվիրված աշխատանքը՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր պաստառի համար։ Նույն շարքից է նաև Փարաջանովին նվիրված կոլաժը, որն արված է «Արտույտ» բրենդի Միլանի նորաձևության շաբաթվա մասնակցության համար (2024)։

 

 

 

Ժամանակային այս սահմաններից դուրս է ցուցադրվող մի նմուշ․ կոլաժ, որ Համալբաշյանը ստեղծել է 16 տարեկանում՝ Հ. Կոջոյանի անվան դպրոցի ավարտական քննության համար՝ 2002 թվականին։ Այն պահվում է դպրոցի արխիվային ֆոնդում, և արխիվից հանվել է ժամանակավորապես՝ հատուկ այս ցուցադրության համար։

 

 

Ցուցադրության ընթացքում կարելի է տեսնել նաև Համալբաշյանի կոլաժներով պատրաստված անիմացիոն վիդեոն։

 

2025 թվականին Տիգրան Համալբաշյանը հեղինակել էր ԵՐԵՎԱՆ ամսագրի՝ Արարատին նվիրված թողարկման շապիկը։ 

հավելյալ նյութեր