Ոսկե Ծիրան 2025-ը՝ փառատոնի տարբեր դերակատարների տեսանկյունից
Ոսկե Ծիրան 2025

Ոսկե Ծիրան 2025-ը՝ փառատոնի տարբեր դերակատարների տեսանկյունից

Լուսանկարիչ Բիայնա Մահարին վավերագրում է Ոսկե Ծիրան 2025-ի ամեն օրը` փառատոնում ներգրավված տարբեր դերակատարների տեսանկյուններից։

Տեքստն ու լուսանկարները՝ Բիայնա Մահարու

#ՈսկեԾիրան

Ստորև ներկայացնում ենք մեկական կադր ամեն օրվա հերոսից, հետևեք հղումներին, որպեսզի մոտիկից ծանոթանաք Ոսկե Ծիրանում ներգրավված տարբեր դերակատարների առօրյային։ 

 

Օր 7․ Կարեն Ա․

Արդեն 5-րդ տարին է ինչ Կարենը փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: Ինչպես ընդունված է ամերիկյան մեծ կորպորացիաներում՝ փառատոնային իր ճանապարը սկսել է տարիներ առաջ «ամենաներքևից»:

 

 

Օր 6․ Կարեն

Արտագաղթելուց ի վեր Կարենը Երևանում երրորդ անգամ է, երեք անգամն էլ եկել է Ոսկե Ծիրանի շրջանակում։ Այս անգամ ոչ միայն որպես հյուր, այլ նաև իբրև Տարածաշրջանային համայնապատկերի ժյուրիի անդամ: Կարենի համար սա առաջին փորձն է ժյուրիում լինելու ու ասում է՝ հեչ բարդ չէր։

 

 


 

Օր 5․ Աստղիկ

Արդեն 10 տարի է, ինչ ամեն տարի Աստղիկը նույն ժամանակ արձակուրդ է վերցնում, որ կարողանա մասնակցել փառատոնին, կապ չունի, թե որտեղ է աշխատում. ասում է՝ մի անգամ ձմեռն էր հարցազրույցի, ու իմնալով որ օրինական արձակուրդ մինչև ամառ չի ունենա զգուշացրել էր, որ այդ շաբաթը պիտի պարտադիր ազատ օրեր ունենա: 

 

 


 

Օր 4․ Տիգրան

Եթե մտնեք Կինոյի տուն, հետո գնաք աջ, հետո ձախ, հետո ուղիղ նեղ անցումով, հետո դռնից ներս, վերև երեք հարկ (թե՞ չորս), հետո աջ (թե՞ ձախ), հետո ուղիղ (թե՞ աջ), կարճ ասած, քայլելով՝ էն մարդու հետևից, որն եկել է ձեզ դիմավորելու, կհայտնվեք կինոթատրոնի սրտում, այնտեղ որտեղ տեղի է ունենում ամբողջ հրաշքը: 

 

 


 

Օր 3․ Հայնուշ

22-երորդ Ոսկե Ծիրանը նաև Հայնուշի 22-երորդ Ոսկե Ծիրանն է: Տարիներ առաջ փառատոն եկած որպես թարգմանիչ, այսօր Հայնուշը թարգմանչության հետ զուգահեռ երբեմն իր վրա է վերցնում անձնական օգնականի պարտականությունները, բայց փառատոնի սահմաններից դուրս նա ոչ թարգմանիչ է ոչ էլ օգնական, այլ ռեժիսոռ է, երբեմն էլ՝ պրոդյուսեր։ 

 

 


 

Օր 2․ Նարե

Ոսկե Ծիրանը Նարեի կամավորության առաջին փորձը չի, բայց, ասում է՝ ամենասիրելին է։ Որպես ապացույց՝ ընդամենը 18 տարեկան է, բայց այստեղ վերադառնում է արդեն երրորդ տարին։ 

 

 


 

Օր 1․ Արամ

Ոսկե Ծիրանը Արամի կյանքի մաս դարձել է շատ վաղուց, ավելի քան 10 տարի առաջ, երբ աշխատում էր ֆիլմարտադրող ընկերությունում։ Այսօր արդեն ինքն է Ոսկե Ծիրանի մաս` մի քանի տարի է ինչ փառատոնի պաշտոնական լուսանկարիչներից մեկն է:

 

հավելյալ նյութեր