ՏաքսիԶրից

***

 

«Ես, ճիշտն ասած երաժիշտ եմ: Ռոք եմ նվագում, ուդառնիկ եմ: 80-ականներին սաղ գործիքները մենք մեր ձեռով էինք հավաքում, ստեղ հնարավոր չէր նորմալ տեխնիկա ճարելը: Նենց ուստանովկա էի հավաքել՝ ոչ մեկ չէր հավատում, որ ձեռի գործ ա, սաղ գալիս խնդրում էին՝ իրանց էլ սարքեմ: Հետո պիտի «Արիայի» հետ նվագեինք, էն էլ չստացվեց: Հիմա նոր դիսկ ենք գրում:»

 

ԵՐԵՎԱՆ #44 | 2017

 

***

 

Տասնմեկ տարի Բելգիա եմ ապրել, երեխեքս հլը ընդեղ են: Կարգին քաղաք էր մի հատ` Լեոպոլդսբուրգ, մաքուր, խախանդ, տները երեք հարկից բարձր չէին լինում: Ասեմ քեզ, էդ Բրյուսելն ու Անտվերպենը լրիվ շնանոց են, ինչ ազգ ասես լցված չի, ապրելու տեղ չի: Իսկ մեր մոտ մենք որ լագերից գնացինք, մի հատիկ հայ ընտանիք էր ապրում, մեզ էլ իրանց շենքում տեղավորեցին, որ օգնեն: Շատ էլ լավ ընտանիք ա, տղեն պովր էր աշխատում, տղես էլ պովրության գնաց, սկսեցին միասին աշխատել, հիմա քավոր-սանիկ են: Աղջիկս էլ էս տարի ավարտում ա, փսիխոլոգ ա ուզում դառնա: Ասում եմ` հեսա պապան գա, պապայի փսիխները բուժես: Ասում ա` պապա, դու փսիխներ չունես, էդ Հայաստանն ա տենց, մարդուն լրիվ գժության ա հասցնում: 

 

ԵՐԵՎԱՆ #42 | 2017

 

***

 

«Էս իտալացիները մեզ ինչ նման են, չէ՞։ Էդ ընտանիքին վերաբերմունքը, մոր սրբություն լինելը, բան: Բայց դե մի քիչ էլ ֆաշիստ են, ինչը ճիշտ ա՝ ճիշտ ա: Մի անգամ ընկերոջս անկապ տեղը ուզում էի այրապորտից դեպորտ անեին, հազիվ համոզեցինք, որ սաղ թղթերը տեղն ա»։ 

 

ԵՐԵՎԱՆ #44 | 2017