Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում, ապրիլի 26-ին, Two Arcs պատկերասրահում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինեն վարպետի՝ Ազնավուրին պատկերող դիմաքանդակները, կոմպոզիցիոն աշխատանքներն ու գծանկարները։ ԵՐԵՎԱՆն այցելել է քանդակագործի արվեստանոց՝ տեսնելու, թե ինչպես է նա պատրաստվում գալիք ցուցահանդեսին, զրուցել արվեստագետի ստեղծագործական ուղու և ազնավուրյան ոգեշնչումների մասին։
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը վերջին երեք տարիներին իր յոթ աշխատակիցներով և հարյուրավոր համախոհներով մշակել է «Շվանիձոր․ Ժամանակակից արվեստի կենտրոն» բազմաշերտ ծրագիրը։ Կենտրոնը գործելու է ողջ տարին՝ ներգրավելով ամբողջ Սյունիքի մարզը, լուծելով ոչ միայն մշակութային, սոցիալական, այլ նաև ռազմավարական խնդիներ։ Իհարկե, ամենակարող մշակույթի միջոցով:
Հայաստանի ազգային պատկերասրահում նորին ցուցադրվում է Սուրենյանցի վերականգնված Սալոմեն, իսկ ամերիկահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը Բեռլինի միջազգային կինոփառատոնում ներկայացրել է իր նոր՝ «Յոթ շղարշ» դրաման, որտեղ գործողություններն ընթանում են «Սալոմե» օպերայի բեմադրության ֆոնին։ Կինոքննադատ և մշակութային լրագրող Դիանա Մարտիրոսյանը փետրվարին իր բեռլինյան գործուղման ժամանակ հանդիպել է Ատոմ Էգոյանին ու քննարկել նոր ֆիլմը, ինչպես նաև տարբեր գործերում հանդիպող նույն մոտիվերն ու թեմաները։
Երևանի «Նաիրի» նետաձգության ակումբը դրամահավաք է սկսել՝ մարզաձևը Հայաստանում ավելի ներկայանալի դարձնելու նպատակով։ ԵՐԵՎԱՆի խնդրանքով ակումբի անդամ, բլոգեր Լիլիթ Խաչատուրյանը պատմում է Հայաստանում նետաձգության բազմադարյան պատմության, ինչպես նաև մարզական նետաձգության կարևորության մասին։
Ապրիլի 15-ին՝ ժամը 19։30-ին, «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում տեղի կունենա Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» գրքի («Անտարես» հրատարակչություն) շնորհանդեսը։ Ներկայացնում ենք մի հատված գրքից։
Ճարտարապետության գրադարանը (LfA) շարունակում է զրույցների շարքը՝ գրադարանի հիմնադիրների միջև։ D’Arvestanots արվեստանոցի հիմնադիր Արսեն Կարապետյանը և Auditoria նախագծի ղեկավար Ալեքսեյ Լաշկովը զրուցել են Tarberak բյուրոյի հիմնադիրներ Կարեն Բերբերյանի ու Արմեն Հակոբյանի հետ՝ կրթության, սեփական նախաձեռնությամբ նախագծեր պատրաստելու և ճարպետական կրթության մասին։
Մարտի 21-ին՝ անտառների միջազգային օրը, Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանի տարածքում բացվեց ԱՀԱ Կոլեկտիվի «Մենք ենք մեր անտառները» ազդագրերի բացօդյա ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներ Նայիրի Խաչատուրեանը, Նվարդ Երկանյանն ու Անտրէ Գումուշճեանը պատմել են միջոցառման իրականացման, նպատակների ու մասնակիցների մասին։
Մարտի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի ռեժիսոր Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի հերոսուհին Մարինան է, որն ամեն օր Չարենցավանից Երևան է հասնում Երևանը մաքրելու համար: ԵՐԵՎԱՆը շփվել է ֆիլմի ռեժիսորի և գլխավոր հերոսուհու հետ։
Ինչպիսի՞ն է ստացվել Գաբրիել Գարսիա Մարկեսի «Կհանդիպենք օգոստոսին» հետմահու վիպակը, որը «Անտարես» հրատարակչության ջանքերով Հայաստանում լույս է տեսել մնացած աշխարհի հետ միաժամանակ՝ գրողի ծննդյան օրը։
ԵՐԵՎԱՆը շփվել է Team Telecom Armenia-ի փորձառու կին աշխատողների հետ ու խնդրել պատմել հեռահաղորդակցության ոլորտում իրենց աշխատանքի յուրահատկությունների մասին՝ անցյալում և այսօր։
Ալեք Մանուկյան 2. սա Երևանում «Արարատ» թենիսի ակումբի հասցեն է. հենց այսպես է ճանաչում ակումբը անկախության սերունդը: «Բուրևեստնիկ». այսպես է ընկալում ակումբը ավագ՝ խորհրդային սերունդը: Պարզապես «թենիսի կորտեր». այսպես գիտեն տարածքը ահել-ջահել բոլոր երևանցիները: Մինչ որոշվում է տարածքի հետագա ճակատագիրը, ԵՐԵՎԱՆը գնացել է կորտեր ու շփվել այստեղ հավաքվող տարբեր մարդկանց հետ։